News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան կարգավորման ձեւաչափի փոփոխություն հնարավոր է միայն կողմերի համաձայնության հիման վրա։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ նշելով, որ Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, քանիցս արտահայտվել է այս առնչությամբ։

«Եթե ինչ-որ փուլում կողմերը պայմանավորվեն, որ Լեռնային Ղարաբաղը նորից ներկայացվելու է բանակցություններում, ապա դա կլինի հենց կողմերի որոշումը, եւ մենք այն կհարգենք։ Դա ոչ միայն մեր դիրքորոշումն է, դա նաեւ եռյակի (ԵԱՀԿ ՄԽ) մյուս երկու անդամների դիրքորոշումն է»,- ասել է նա՝ կոչ անելով ուշադրություն դարձնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մարտի 9-ի վերջին հայտարարությանը, որտեղ բավական հստակ արտացոլված են Ռուսաստանի, ԱՄՆ եւ Ֆրանսիայի մոտեցումները տվյալ հարցին։

Պատասխանելով հարցին, թե պատրաստ է արդյոք Մոսկվան հարթակ տրամադրել Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների բանակցությունների համար ԱՊՀ արտգործնախարարների խորհրդրի գալիք գագաթաժողովում, եթե կողմերը ցանկություն հայտնեն, Զախարովան հորդորել է ժամանակից առաջ չընկնել։ «Հաշվի առնելով հարցի նրբությունն ու սրությունը, եւ այդ թվում՝ ոչ միշտ կոռեկտ լուսաբանումը ԶԼՄ-ներում, առաջ չանցնենք։ Գլոբալ խոսելիս, երբ կողմերը դիմում են Մոսկվային միջնորդության կամ հարթակ տրամադրելու համար, Մոսկվան միշտ հարգանքով է դիտարկում այդ խնդրանքները»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ