News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը 6-րդ տեղն է զբաղեցրել սխալ սնվելու պատճառով ամենաբարձր մահացությամբ երկրների վարկանիշում: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Երկրում գրանցվել է 100 հազար մարդուն մահվան 313 դեպք՝ պայմանավորված վատ սնունդով: Հրապարակված տեղեկության համաձայն՝ սնունդի ամենավտ որակը Ուզբեկստանում է (394), երկրորդ տեղում Թուրքմենստանն է (376), հաջորդում են Ղրղզստանը (350), Ուկրաինան (349), Մոլդովան (328), Ադրբեջանը (319), Տաջիկստանը (310), Ղազախստանը (306) եւ Ռուսաստանը (291):

Սնունդի լավ որակով երկրների տասնյակում են հայտնվել Իսպանիան (100 հազար մարդուն մահվան 43 դեպք դիետայի հետեւանքով), Իսրայելը (43), Ֆրանսիան (46), Նիդեռլանդները (52), Անդորրան (54), Դանիան (55), Բելգիան (59), Շվեյցարիան (60), ինչպես նաեւ Նորվեգիան (61) եւ Իտալիան (61):

Ուշագրավ է, որ Իսրայելից բացի, տասնյակի մեջ մտած բոլոր երկրները Եվրոպայում են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ