News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մարտի 14-ին, ժամը 11.55-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Վարդաբլուր գյուղից բերման են ենթարկել 1998 թ. ծնված Էրիկ Ի.-ին:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա խոստովանական բացատրություն է տվել, որ 2019 թ. փետրվար ամսվա սկզբին Վարդաբլուր գյուղում ապօրինի մտել է բնակիչներից մեկի տան բակ եւ այնտեղ գտնվող մթերային խանութի հետնամասի մուտքի դռան վրա գտնվող բանալիով բացել է փականը, մուտք է գործել խանութ եւ պահարանի դարակից գողացել 37.000 դրամ, որից երկու օր հետո նույն եղանակով գողացել է 50.000 դրամ: Ըստ Էրիկ Ի.-ի խոստովանական բացատրության՝ օրեր անց կրկին նույն եղանակով մի քանի անգամ մուտք է գործել նույն խանութ եւ գողացել գումար, սակայն վերջին անգամ գողանալիս իրեն նկատել է խանութի սեփականատերը եւ ձայն է տվել իրեն, սակայն ինքը դիմել է փախուստի, իսկ գողացված ընդհանուր 114.000 դրամը ծախսել է իր անձնական կարիքների համար:

Կատարվում է քննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագները
Մարտի 11-ին, կեսգիշերից քիչ անց, մայրաքաղաքի Անդրանիկի փողոցում ծառայելիս…
Հորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեբուժարանում
Նախաքննությունը շարունակվում է, պարզվում են նշված դեպքերի և դրանց նպաստած բոլոր հանգամանքները...
Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել է
Մարտի 27-ին, ժամը 17.45-ի սահմաններում, «ՈՒԱԶ-469B» մակնիշի մեքենան...
Գերմանիայում երկու օրվա ընթացքում տեղի է ունեցել երկրորդ ծանր ավտոբուսի վթարը
Ըստ տեղեկությունների՝ 20 մարդ թեթեւ վնասվածքներ է ստացել, մեկը՝ ծանր, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում...
«Ֆորդը» հետընթաց է կատարել եւ վրաերթի ենթարկել 83-ամյա կնոջը. դեպքից 6 օր անց նա մահացել է
Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է...
Երեւանում «BMW»-ն բախվել է բենզալցակայանի մոտ գտնվող ցանկապատին, ապա պատին. վարորդը հեռացել է դեպքի վայրից
Վթարի փաստով նույն բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը և թե ինչ հանգամանքներում է վերջինս վթարի ենթարկվել...
Ամենաշատ