News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հերքել է Փհենյանի պնդումներն այն մասին, որ ինքն ու ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Հանոյում 2 երկրների առաջնորդների գագաթնաժողովի ժամանակ թշնամանքի եւ անվստահության մթնոլորտ են ստեղծել: Նրա խոսքով՝ այդ պնդումները «ճիշտ չեն», փոխանցում է AP-ն:

Հյուսիսային Կորեայի ԱԳ փոխնախարար Չհվե Սոն Հուեյը ուրբաթ հայտարարել է, որ Թրամփը երկխոսությանը պատրաստ էր, բայց Պոմպեոյի եւ Բոլթոնի փոխզիջում չնախատեսող պահանջների ազդեցությամբ բանակցությունները ձախողվել են: Նա նշել է, որ «ԱՄՆ գանգստերական դիրքորոշումը վերջնարդյունքում իրավիճակը սպառնալիքի տակ կդնի»:

Բոլթոնը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի մեղադրանքների շուրջ խոսել է իր հրավկորեացի գործընկերոջ հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ