Իսպանիան դիկտատոր Ֆրանսիսկո Ֆրանկոյի աճյունը կտեղափոխի Ընկածների հովտի դամբարանից՝ Մադրիդի սահմաններից դուրս մեկ այլ վայրում հունիսի 10-ին վերաթաղելու համար, ասել է երկրի փոխվարչապետ Կարմեն Կալվոն։
«Կառավարությունն ավարտել է դիկտատորի մնացորդների արտաշիրիմման եւ դրանք հունիսի 10-ին Մինգորուբիո Էլ Պարդո պետական պանթեոնում վերաթաղելու ընթացակարգը»,- կառավարության նիստի ավարտից հետո ասել է նա մամուլի ասուլիսում։