News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Օսլոյի համալսարանի պրոֆեսոր Մարիան Հեմը երկար տարիներ զբաղվում է վիկինգների կենցաղի ուսումնասիրմամբ եւ The Conversation-ին պատմել է, թե ինչպիսին են եղել նրանց կեցության վայրերը։ Նախ՝ նրանց տներում ապրել են մեզ համար ոչ սովորական, այլ ընդլայնված ընտանիքներ. դրանք ներառել են ծնողներին, երեխաներին (օրինական եւ արտամուսնական), հարճերին, ժամանակավոր աշխատողներին, ստրուկներին եւ այլն։ Երկրորդ՝ տունը ոչ միայն ողջերի, այլ նաեւ մեռածների համար է եղել. կան վկայություններ, որ մարդկանց թաղել են հենց տանը, օջախի կամ շեմի մոտ, հաղորդում է «Մոյա պլանետա»-ն։

Պատերն ու դռները ոչ միայն տան ու արտաքին աշխարհի, այլ նաեւ «մերոնց» ու այնկողմյան աշխարհի միջեւ են սահման հանդիսացել։ Մուտքերի կողքին հաճախ գտնվել են տարբեր առարկաներ. դրանք կարող էին հմայիլների կամ այն աշխարհ տեղափոխվելիս կապող իրերի դեր կատարել։ Ավելի վաղ «Մոյա պլանետա»-ն ներկայացրել էր, թե ինչ էին ուտում վիկինգները։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ