News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 22
Տեսնել լրահոսը

Անսովոր երեւույթի պատճառ են դարձել առատ տեղումները. մարտի 5-ին եւ 6-ին  այդ տարածաշրջանում դրանց քանակը կազմել է 2.2 սմ՝ գրեթե 3 անգամ ավելի, քան մարտի միջին ցուցանիշը, գրում  է NakedScience-ը:

Մահվան հովիտը համարվում է Հյուսիսային Ամերիկայի աամենաչոր եւ շոգ վայրը: Ռեկորդային տեղումները  կամ մեծ ջրամբարներն այստեղ չափազանց հազվագյուտ երեւույթ են:

Լիճը  գտնվում է մոտավորապես Սոլթ Կրիկի մոտ՝ ազգային պարկի արեւելյան շրջանում, հաղորդում  է «Մոյա պլանետա»-ն: 

Նկարներում երեւում է 16 կմ երկարությմաբ ժամանկավոր լիճ՝ հետեւի պլանում Պանամինտ լեռնաշղթայով. իրականում այս անհավանական չոր վայրում լճի հայտնվելու համար այդքան շատ ջուր պետք չէ: Օդերեւութաբան Քրիս Դոլչեի խոսքով՝ քանի որ ջուրը անապատի պայմաններում  դժվարությամբ է ներծծվում, անգամ չափավոր տեղումները կարող են Մահվան հովտում ջրհեղեղներ առաջացնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ