News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Օպերայի հարակից սրճարանների ապամոնտաժման աշխատանքներն այսօր՝ մարտի 15-ին, ավարտվեցին, կվերսկսվեն վաղը։ Այս մասին հայտնում է NEWS.am-ի թղթակիցը։

Ապամոնտաժող տեխնիկան դուրս է բերվել։ Օպերայի հարակից տարածքից հեռանում են հսկողություն իրականացնող ոստիկանները։

Լրագրողների հետ զրույցում Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը հայտնել է, որ սրճարանների երկաթե կոնստրուկցիաները կուղարկվեն Արցախ՝ տուրիստական արահետների վրա կամուրջներ կառուցելու նպատակով։

Հիշեցնենք, որ Օպերայի հարակից սրճարանների ապամոնտաժման աշխատանքների երրորդ օրն էր այսօր։ Ի տարբերություն նախորդ երկու օրերի՝ այսօր աշխատանքներն իրականացվել են առանց դիմադրության։

Տպել
Ամենաշատ