News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 22
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Միրյանա Շպոլյարիչ Էգգերը՝ Հարավային Կովկաս իր պաշտոնական այցի շրջանակներում, մարտի 15-ին եռօրյա այցով ժամանել է Հայաստան։ Այս մասին NEWS.am–ը տեղեկանում ՄԱԶԾ լրատվական ծառայությունից։

Նախորդ ամիս, Հայաստանի Ազգային ժողովը հավանություն տվեց կառավարության հնգամյա ծրագրին, որի նպատակն է խթանել տնտեսության աճը, դիվերսիֆիկացնել տնտեսությունը և հնարավորություն ընձեռել քաղաքացիներին մասնակցելու հիմնական որոշումների կայացմանը, ինչպես նաև բարձրացնել մարդկանց կենսամակարդակը: Կառավարության համար առանցքային առաջնահերթություններից է նաև կոռուպցիայի վերացումը։

Հայաստանում տեղի են ունեցել քաղաքական փոփոխություններ, և 2018թվականին արձանագրվել է հինգ տոկոս տնտեսական աճ։ Երկիրը կանգնած է մի շարք մարտահրավերների առաջ, այդ թվում ՝ արտագաղթ, հայկական Սփյուռքի և այլ շահագրգիռ կողմերի ներգրավվածություն և մասնակցություն երկրի զարգացման խթանմանը։

Տկն․ Շպոլյարիչ Էգգերի այցի նպատակն է քննարկել ՄԱԶԾ-ի և ՀՀ կառավարության համագործակցությունը, դիտարկել հիմնական առաջնահերթությունները՝ նպաստելու 2018թ․ընտրություններից հետո կառավարման բարեփոխումներին և նորարարության մեթոդների և կայուն զարգացման ֆինանսավորմանը:

Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինի հետ միասին, տկն․ Շպոլյարիչ Էգգերը կհանդիպի ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, և այլ պաշտոնատար անձանց հետ հետ։ Նա նաև քննարկումներ կանցկացնի ՄԱԿ-ի հայաստանյան թիմի, միջազգային գործընկերների, բիզնեսի և քաղաքացիական հասարակության անդամների հետ, ինչպես նաև կհանդիպի կին առաջնորդներին:

Միրյանա Սպոլյարիչ Էգգերը ստանձնել է իր պարտականությունները 2018թ․հոկտեմբերին: Նախքան այս պաշտոնին նշանակումը, նա եղել է Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ՄԱԿ-ի և միջազգային կազմակերպությունների բաժնի ղեկավար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ