News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 05
USD
483.84
EUR
543.3
RUB
6.81
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պաշտոնական այցով Հայաստանում է: Հայկական ղեկավարության հետ նրա բանակցությունների թեմաներից մեկը տարածաշրջանային հակամարտությունն էր: Երեւանում փորձել են պարզել, թե Վրաստանի նախագահն ինչ նկատի ուներ, երբ վերջերս Բաքվում հայտարարել էր «Վրաստանի եւ Ադրբեջանի տարածքների օկուպացման» մասին: Արդյունքում Վրաստանի նախագահը ոչ միայն հաստատել է իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, այլ նաեւ մեղադրանքներ է ներկայացրել հայկական ղեկավարության հասցեին: Սալոմե Զուրաբիշվիլիի կոշտ դիրքորոշումը կարող է վերջ տալ հայ-ադրբեջանական հակամարտության կողմերի նկատմամբ միանման քաղաքականությաըն, որով Վրաստանն առաջնորդվում էր ամբողջ հետխորհրդային շրջանում:

Հայաստանի կառավարությանը, որը Երեւանում ընդունել էր Վրաստանի նախագահին, մասնավորապես հետաքրքրում էր Սալոմե Զուրաբիշվիլիի պարզաբանումները Բաքվում նրա երկիմաստ հայտարարության վերաբերյալ: Փետրվարի 27-ին Ադրբեջանում պաշտոնական այցի ժամանակ տիկին Զուրաբիշվիլին անդրադարձել էր Ադրբեջանի եւ Վրաստանի «տարածքների օկուպացման» թեմային: Նրա արտահայտությունները նախկին վրացական ինքնավար մարզերի՝ Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի՝ «Ռուսաստանի կողմից օկուպացման» մասին ոչ մեկի չեն զարմացրել, քանի որ Վրաստանի ներկայացուցիչները հաճախ են ելույթ ունենում Մոսկվայի հասցեին մեղադրանքներով: Սակայն այս անգամ Վրաստանի նախագահն, ըստ երեւույթին, առաջին անգամ բացեիբաց մեղադրել էր Հայաստանին Լեռնային Ղարաբաղն օկուպացնելու մեջ:

«Մենք գրեթե միաժամանակ ենք վերականգնել մեր երկրների անկախությունը եւ ապրել ենք միանման ողբերգությունը»,-նշել է Սալոմե Զուրաբիշվիլին՝ դիմելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին: Ընդ որում՝ Վրաստանի նախագահը պարզաբանել է, որ «միանման ողբերգություն» ասելով՝ նա նկատի ուներ «տարածքների օկուպացիան»:

«Օկուպացված տարածքները մեզ համար եւս չսպիացած վերք են»,-շարունակել է նախագահն ու հայտնել բավարարվածություն, որ Վրաստանն ու Ադրբեջանը, չնայած օկուպացիայի, «կարողացել են ուժեղացնել իրենց պետականությունն ու զարգացնել տնտեսությունը»:

Ըստ «Կոմմերսանտ»-ի տվյալների՝ Երեւանում հանդիպումների ընթացքում, այդ թվում՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, Սալոմե Զուրաբիշվիլիի՝ Բաքվում արված հայտարարությունների թեման շոշափվում էր տարբեր սրությամբ: Սակայն Վրաստանի նախագահն անգամ չէր արդարացնում կամ հերքում իր հայտարարությունը: Հակառակը, նա ներկայացնում էր հայկական կողմին մի շարք պահանջներ:

Մասնավորապես, Հայաստանի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ Սալոմե Զուրաբիշվիլինին նախազգուշացրել է. իր երկրի համար «շատ կարեւոր է», որ Հայաստանը ճանաչի Վրաստանի տարածքային ամբողջականությունը ոչ միայն խոսքերով, այլ նաեւ գործնականում: Երկրի ղեկավարն անմիջապես պարզաբանել է, որ նկատի ունի Լեռնային Ղարաբաղի պատվիրակության այցն Աբխազիա եւ Հարավային Օսեթիա: «Այդկերպ այցերի կազմակերպիչներն իրենք են ցույց տալիս, որ այդ հակամարտությունները համաչափ են»,- Վրաստանի նախագահը չէր թաքցնում իր դժգոհությունը: «Դա շատ ցավալի է,-շարունակել է Զուրաբիշվիլին: Մենք գտնում ենք, որ այստեղ չկա այն բարյացակամությունը, որը պետք է լինի մեր երկրի հանդեպ»

Թբիլիսիում համարում են, որ նախագահ Զուրաբիշվիլիի վերջին հայտարարությունն աննախադեպ է ամբողջ հետխորհրդային ժամանակաշրջանում, որի ընթացքում Վրաստանը պահպանում էր չեզոքությունը հայ-ադրբեջանական հակամարտության շրջանակներում:

«Կոմմերսանտ»-ի հետ զրույցում այդ տեսակետը հայտնել է ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդներից մեկը՝ արտաքին գործերի նախկին փոխնախարար Սերգի Կապանաձեն: Նրա կարծիքով՝ նախագահը պետք է «շատ ավելի զգուշություն ցուցաբերի»՝ ելույթ ունենալով այդպիսի «զգայուն թեմայի» շուրջ: Դրա հետ մեկտեղ պարոն Կապանաձեն խոստովանել է, որ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությունները չեն զարմացրել նրան: «Դա միայն սկիզբն է, կլինեն նմանատիպ այլ հայտարարություններ եւս»,-վստահություն է հայտնել դիվանագետը:

Վրաստանի կառավարությունում չեն մեկնաբանել Բաքվում եւ Երեւանում նախագահի հայտարարությունները: Այդ օրինակին են հետեւել նաեւ «Վրացական երազանք» իշխող կուսակցության բոլոր պատգամավորները, որոնք սատարում էին Սալոմե Զուրաբիշվիլիին ընտրությունների ժամանակ:

Անկախ քաղաքագետ Դավիթ Ավալաշվիլին հիշեցրել է, որ համաձայն Վրաստանի սահմանադրության՝ պետության ղեկավարի լիազորությունները կրում են խորհրդանշական բնույթ: Այդ պատճառով, փորձագետը հավելել է, չնայած տիկին Զուրաբիշվիլիի հայտարարությունները շատ կարեւոր եւ աննախադեպ են, «Երեւանում եւ Բաքվում լուրջ եւ պատասխանատու գործիչները չեն դիտարկի դրանք որպես հայ-ադրբեջանական հակամարտության նկատմամբ Վրաստանի կառավարության դիրքորոշման արմատական փոփոխության ցուցանիշ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պատրաստ ենք ՀՀ-ին 10․000 PCR թեստ նվիրել, իսկ նմուշառումները հետազոտել Լուգարի լաբորատորիայում․ Ա․Գամկղրելիձե
Եթե ունենանք նմուշառումները, 24 ժամվա ընթացքում կտանք պատասխանները, կամ կարող ենք․․․
Վրաստանը կօգնի Հայաստանին բժշկական անձնակազմով. Գախարիա
«Ոչ մի երկիր չի կարող հաղթահարել կորոնավիրուսի հետեանքով առաջացած ճգնաժամը...
Հայաստանն ու Վրաստանը պատրաստվում են աշնանը համավարակի հնարավոր տարածմանը. Նախարարները զրուցել են
Արսեն Թորոսյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի իր գործընկերոջ հետ...
Թբիլիսիից շնչառական սարքեր են ուղարկվում Հայաստան. aliq.ge
Պավել Օգանեզովի առաջարկով նաեւ դրամահավաք է սկսվել «Մեկ դիմակ, մեկ կյանք» կարգախոսով...
Զոհրաբ Մնացականյանը Վրաստանի ԱԳ նախարարի հետ զրուցել է կորոնավիրուսի դեմ պայքարի մասին
Հունիսի 5-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ...
Երախտագիտություն եմ հայտնում վրաց ժողովրդից այս դժվար պահին մեզ սատարելու համար․ Լենա Նազարյան
Մեր հարազատ ժողովուրդները համատեղ են հաղթահարել հազարամյակների մարտահրավերները․․․
Ամենաշատ