News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 20
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը տարածել է հայտարարություն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ: Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Դատարանն արձանագրել է, որ  կաշառքի դրվագով հիմանավոր կասկածն առկա չէ, ինչպես նաև հաստատվում է, որ Ռոբերտ Քոչարյանը 2018թ․ օգոստոսի 13-ից  դեկտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում գտնվել է ազատության մեջ, չի խուսափել քննությունից ինչը հաստատում է, որ կալանավորման այդ հիմքը բացակայում է:

Դատական ակտի հրապարակումից հետո պաշպանական խմբին տրամադրվել է դատարանի որոշումն, որում առկա հիմնավորումների նախնական ուսումնասիրմամբ պարզ է դառնում, որ դատարանը չի անդրադարձել պաշտպանական խմբի ներկայացրած մի շարք փաստարկներին:

Մասնավորապես, դատարանը չի անդրադարձել այն հիմնավորումներին, որ արտակարգ դրության հրամանագրի ստորագրումը նախագահի կողմից եղել է իրավաչափ,  համապատասխանել է ՀՀ օրենսդրությանը, բխել է նախագահի լիազորություններից, ուստի չի կատարվել որևէ ապօրինի գործողություն:

Դատարանը չի անդրադարձել նախագահի անձեռնմխելիության ինստիտուտին՝ թեև պաշտպանները ծավալուն իրավական հիմնավորումներ են ներկայացրել այն մասին, որ հանրապետության նախագահն անձեռնմխելի է և որ այս փուլում անձեռնմելիությունը հերքելն անմեղության կանխավարկածի կոպտագույն խախտում է:

Ռոբերտ Քոչարյանին չէր կարող ՀՀ քրեական օրենսգրքի  300.1-րդ հոդվածով մեղադրանք առաջադրվել  այն պարզ պատճառով, որ հիշյալ հոդվածով նախատեսված հանցակազմ գոյություն չի ունեցել 2008 թվականին, այսինքն՝ արարքը, եթե  նույնիսկ կատարված լիներ այդ ժամանակահատվածում հանցագործություն համարվել չէր կարող՝ ինչը խափանման միջոցը կիրառելու բացառող ակնհայտ հանգամանք է: 

Պաշտպանական խմբի կողմից դատարանին ներկայացվել են ապացույցներ միևնույն դեպքերի կապակցությամբ, որոնցով փաստվում է, որ դեռևս տարիներ առաջ այլ անձանց հանդեպ հիշյալ հոդվածը չի կիրառվել, իսկ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառվում է՝ հետևաբար վերջինիս հանդեպ դրսևորվում  է կանխակալ և խտրական վերաբերմունք:

Ծավալուն իրավական հիմնավորումներ  է ներկայացվել  նաև առ այն, որ Զինված ուժերը կարող էին  օգտագործվել 2008 թվականին գործող օրենսդրության համաձայն՝ ինչին դատախազները և քննիչը որևէ առարկություն չեն ներկայացրել, սակայն դատարանն այս հիմնավորմանը կրկին չի անդրադարձել:

Ընդհանրապես դատական ակտում պատճառաբանական մասը գրեթե բացակայում է՝ դատարանը պարզապես վերաշարադրել է քննիչի միջնորդությամբ ներկայացված նյութերի անունները և նշել,  որ դրանցով հաստատվում է հիմնավոր կասկածն առ այն, որ Ռոբերտ Քոչարյանը կարող է կատարած լինել իրեն մեղսագրվող արաքը:

Բացի վերոգրյալ հիմնավորումները, դատարանին կետ առ կետ ներկայացվել է, որ ՀՔԾ քննիչի միջնորդությունը և հիմնավոր կասկածի առկայությունը չի հաստատվում քննիչի ներկայացրած նյութերով․ հակառակը՝  քրեական գործի նյութերից պաշտապանները դատարանին  են ներկայացրել նյութեր և ապացույցներ, որոնք ուղղակիորեն բացառում են հիմնավոր կասկածի առկայությունը: Այս փաստարկներին  ևս դատարանը որևէ կերպ չի անդրադարձել:

Դատարանին պաշտպանները դիրքորոշում են հայտնել, որ քրեական գործում առկա նյութերից հետևում է, որ որևէ անձ ցուցմունք չի տվել Ռոբերտ Քոչարյանի դեմ,  հակառակը՝ քրեական գործի նյութերով հաստատվում է  պաշտպանական կողմի դիրքորոշումը՝ հետևաբար ոչ միայն որևէ հանգամանքով չի հաստատվում գործի քննության խոչընդոտելու հնարավորությունն այլև խոչընդոտելու փորձ կատարելու տրամաբանությունը:

Միևնույն ժամանակ քննիչը և դատախազները հրաժարվել են հայտնել և դատարանին ներկայացնել, թե կոնկրետ ում նկատմամբ և ինչպիսի ազդեցությամբ կարող է խոչընդոտ ստեղծվել գործի քննության համար, չեն նշել այնպիսի ապացույցներ, որոնք ուղղված են Ռոբերտ Քոչարյանի դեմ:

Դատարանը չի պատճառաբանել նաև, թե կոնկրետ ինչ հանգամանքով է պայմանավորված խոչընդոտելու հիմքի առկայությունը:

Պաշտպանական խումբը դատական ակտը համարում է անհիմն և չպատճառաբանված և սեղմ ժամկետներում վերաքննիչ բողոք է ներկայացվելու»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արթուր Դավթյանը եւ Սասուն Խաչատրյանը քրեորեն հետապնդելի արարք են կատարել. Վիտալի Բալասանյան
Մենք հայտնի գաղտնալսումները լսեցինք, հանձնարարությունները լսեցինք...
Թող առերեսում իրականացնեն Ալիկ Սարգսյանի և նրա դեմ ցուցմունք տված անձանց միջև. պաշտպան
ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ՀՔԾ–ի կողմից իրեն մեղադրանք առաջադրելուց հետո ցուցմունք չի տվել...
Արտակ Դավթյանը 2008-ի մարտի 1-ի իրադարձություններին զինվորականների մասնակցության առնչությամբ մնում է նույն կարծիքին
«Կան քրեական գործեր, դատական գործընթացներ են ընթանում...
Դատարանը չվերացրեց Արմեն Գեւորգյանի խափանման միջոցը. նա չի կարող լքել երկիրը
Աննա Դանիբեկյանը քիչ առաջ հրապարակեց որոշումը...
Պաշտպանը միջնորդեց վերացնել Արմեն Գևորգյանի խափանման միջոցը, թույլատրել նրան մեկնել Ավստրիա
Գործով մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը և տուժող կողմի ներկայացուցիչներն առարկեցին ներկայացված միջնորդության դեմ...
Մտածում էի ինքնաբացարկ ներկայացնելու համար ձեզ դրամական փոխհատուցում առաջարկեմ. Խաչատուրովի պաշտպանը՝ դատավորին
Միհրան Պողոսյանի խոսքով՝ դատավոր Աննա Դանիբեկյանը այս գործը վարույթ ընդունելիս քննարկման առարկա չի դարձրել Յուրի Խաչատուրովի...
Ամենաշատ