News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

Foreign Policy պարբերականում Վրաստանի նախկին նախագահ եւ Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին նշել է ենթադրյալ պետությունների ցանկը, որոնց վրա Ռուսաստանը կարող է հարձակում գործել, հաղորդում է Gazeta-ն:

Նրա խոսքերով՝ դրանց թվում նախկին ԽՍՀՄ երկրներն ընդգրկված չեն. դրանք կլինեն Եվրամիության երկրները, որոնք ՆԱՏՕ-ի անդամ չեն՝ Ֆինլանդիան եւ Շվեդիան:

Ըստ այդ սցենարի՝ ՆԱՏՕ-ի անդամները միասնական դիմադրություն չեն ցուցաբերի Ռուսաստանի նկատմամբ: Սակայն Սաակաշվիլին չի համարում, որ «ռուսական տանկերը խոչընդոտների չեն հանդիպի Հելսինկի կամ Ստոքհոլմ ներխուժելիս»: Այդուհանդերձ, հաշվի առնելով ռազմավարական ուժերը, որոնք Ռուսաստանն ամրապնդել է հյուսիսային հատվածում, դա լիովին հավանական է:

Վրաստանի նախկին նախագահը մատնանշում է «Կրեմլի կողմից աջակցություն ստացած ԶԼՄ-ների» մարտավարությունը, որոնք անդադար «վախեցնում են» ռուսական լսարանին «ՆԱՏՕ-ի շրջապատի» եւ արեւմտյան «ռուսաֆոբիայի» համատեքստում:

Նրա խոսքերով՝ Ռուսաստանի նպատակը երկրի ներսում ճնշման լծակների նկատմամբ վերահսկողության ուժեղացումն է: Առավել թույլ հարեւանի տարածք ներխուժելը, ըստ Սաակաշվիլիի, շատ ավելի արդյունավետ ազդեցություն կթողնի իշխանության վարկանիշի վրա, քան, օրինակ, առողջապահության համակարգում բարեփոխումներ իրականացնելը:

Այդկերպ, պոտենցիալ ներխուժումը կարող է կիրառվել, որպեսզի ռուսական հասարակությունը «հպարտանա գերտերության համար», մինչդեռ Ռուսաստանը մերժվել է աշխարհի կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել