News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Նիդերլանդներում սկսել է աշխատել տարբեր ապրանքների պլաստիկ փաթեթները՝ պոլիէթիլենային տոպրակներն ու տարաները վերամշակող Եվրոպայում առաջին գործարանը: Այն վերամշակելու է տարեկան փաթեթավորման պլաստիկի 24 հազար տոննա, որից ստացվելու է պլաստիկ հումքի 15 հազար տոննա, հաղորդում է «Եվրոպուլս»-ը:

Վերամշակված պլաստիկը հնարավոր կլինի կրկնակի օգտագործել փաթեթավորման համար կամ խառնել պլաստիկի այլ տեսակների հետ առավել երկարակյաց իրեր ստեղծելու համար:

Մինչ այժմ ԵՄ-ում տարբեր ապրանքների պլաստիկ փաթեթները գրեթե չէին վերամշակվում: Նախ, քանի որ այդ տեսակի օգտագործված պլաստիկի վրա սովորաբար մնում էին սննդամթերքի հետքերը, իսկ դրանք մաքրելը թանկարժեք է: Այնուհետեւ, փաթեթավորման արտադրության համար պլաստիկի թեթեւ տեսակները բարդ է կրկնակի խտացնել:

Գործարանը կառուցել է Attero ընկերությունը եւ անցկացրել է նախնական հետազոտություն LIFE AGANFOILS նախագծի շրջանակներում, որին աջակցում է ԵՄ-ի շրջակա միջավայրի պաշտպանության LIFE ծրագիրը: Ընկերությունը թեստավորել է մի քանի նոր տեխնոլոգիաներ, ընդ որում՝ գործարանի էներգիան ստացվում է հատուկ էլեկտրակայանում, որն աշխատում է վերամշակման համար ոչ պիտանի աղբի հիման վրա: Արդյունքում պարզ է դարձել, որ նոր տեխնոլոգիան բավականին արդյունավետ է, որպեսզի վերամշակված պլաստիկը մրցակցի շուկայում մեկանգամյա օգտագործման պլաստիկի հետ:

Համաձայն պլաստիկից շրջակա միջավայրի պաշտպանության եվրոպական ռազմավարության՝ 2030 թվականին ԵՄ-ում փաթեթավորման ամբողջ պլաստիկը կվերամշակվի կամ կրկնակի կօգտագործվի: Անցած տարի Եվրախորհրդարանի պատգամավորներն առաջարկել էին ներառել այդ ցանկում սննդի համար նախատեսված մեկանգամյա օգտագործման տարաները եւս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ