News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Տաջիկստանում Իստարավշան քաղաքի 23-ամյա բնակիչ Թոլիբ Աշուրկուլովը դատապարտվել է 18 տարվա խիստ ռեժիմով ազատազրկման հարազատ անչափահաս քրոջ՝ 11-րդ դասարանի աշակերտուհու սպանության համար, որին նա սկզբում խեղդամահ էր արել, այնուհետեւ գլխատել՝ որոշելով, որ նա «խայտառակել է ընտանիքին»՝ հանդիպելով հասուն տղամարդու հետ:

Սոգդի մարզի դատարանի քրեական գործերով դատական մարմինը մեղավոր է ճանաչել Աշուրկուլովին՝ Տաջիկստանի ՔՕ 104 հոդվածի 2-րդ մասի համաձայն (Անչափահասի կամ անօգնական վիճակում գտնվող անձի սպանություն): Ինչպես նշում է «Ֆերգանա.ռու»-ն, այդպիսի «սպանությունը պատվի համար» Տաջիկստանում համեմատաբար հազվադեպ երեւույթ է: Հանցագործությունը կատարվել է 2018 թվականի վերջում:

Անչափահաս Օրզուղուլը Իստավարշանի թ.42 միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի էր. նա տնից դուրս էր եկել հոկտեմբերի 27-ին, եւ վերադարձել միայն երեկոյան: Հարազատները ահազանգել էին, դիմել էին բոլոր հարեւաններին եւ ծանոթներին, ինչպես նաև ոստիկանություն: Սակայն աղջկա որոնումները արդյունք չէին տվել:

Միայն մեկուկես ամիս անց աշակերտուհու դին հայտնաբերվել էր: Հետաքննության արդյունքում պարզ էր դարձել, որ աղջիկն, այնուամենայնիվ, վերադառնում էր տուն իր «անհետացումից» մի քանի ժամ անց: Նրան այնտեղ դիմավորել էր ավագ եղբայրը, որն անմիջապես մեղադրել էր քրոջն ընտանիքը խայտառակելու մեջ: Այնուհետեւ աղջիկը թաքնվել էր ախոռում եւ սպառնացել ինքնասպան լինել: Սակայն եղբայրն ինքն էր խեղդամահ արել նրան, այնուհետ գլխատել:

Այդ հանցագործության հետքերը թաքցնելու մեջ մասնակցել է նաեւ սպանված աղջկա 50-ամյա հայրը: Որդու հետ միասին նա տեղափոխել է մասնատված դին ավտոմեքենայի բեռնախցում եւ թաքցրել իրենց գյուղի արվարձանում:

Դեկտեմբերի 11-ին գլխատված աղջկա դին նեխման նշաններով պատահաբար հայտնաբերել է Աշուրկուլովների հարեւանը, որն այդ մասին հայտնել է ոստիկանությանը: Իսկ արդեն դեկտեմբերի 17-ին իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են սպանվածի եղբորը սպանության մեղադրանքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Ամենաշատ