News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Հարավամերիկյան թիթեռները (լատ.՝ Vanessa cardui) ձմեռում են Կալիֆոռնիայի եւ Մեքսիկայի անապատներում, որտեղ ուժ են կուտակում եւ բազմանում, այնուհետեւ ուղեւորվում հյուսիս 40 կմ/ժ արագությամբ եւ գրեթե առանց կանգառների: Նրանց կուտակումներն այնքան մեծ են, որ գիտնականներն ընդունում են նրանց որպես թռչունների երամներ, հաղորդում է Nat-geo-ն:

Սակայն այս տարի վառ եւ գեղեցիկ միջատներն ավելի շատ էին, քան երբեւէ. տաք ձմեռը կրճատել էր թիթեռների մահացությունն ու մեծացրել ծնելիությունը, իսկ առատ տեղումներն ավելացրել են ծաղիկների քանակը, որոնց նեկտարով սնվում են այս թիթեռները: Հարավային Կալիֆոռնիայի բնակիչները հրապարակում են գունագեղ լուսանկարներ, իսկ մասնագետները նշում են, որ այդպիսի մեծաքանակ թիթեռներ չեն եղել առնվազն 2005 թվականից ի վեր, երբ տարածաշրջանով անցել էին շուրջ մեկ մլրդ թիթեռներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ