News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Քրայսթչերչում՝ Նոր Զելանդիայի մզկիթներում 49 մարդկանց սպանությունների հիմնական մեղավոր 28-ամյա Բրենտոն Տարանտը մինչեւ ապրիլի 5-ը՝ հաջորդ դատական նիստը, կմնա կալանքի տակ, հաղորդում է BBC News-ը:

Նշվում է, որ նա կասկածվում է առնվազն մեկ սպանությունում:

Ուրբաթ ավստրալացին դատարանի առջեւ էր կանգնել սպիտակ բանտային հագուստով եւ ձեռնաշղթաներով:

Սպասվում է, որ նրա դեմ նոր մեղադրանքներ կներկայացվեն:

Մյուս երկու մեղադրյալները ձերբակալված են: Նրանցից ոչ ոք անցյալում դատվածություն չի ունեցել:

The New Zealand Herald-ը հաղորդում է, որ Բրենտոն Հարիսոն Տարանտը, որը վերջին մի քանի տարիներին ապրում էր Դանիդինում, դատարանի դահլիճում ցույց չի տվել, որ զղջում է եւ լուսանկարահանման ժամանակ նացիստական ժեստեր է ցուցադրել:

Թերթը նաեւ նշում է, որ Քրասյսթչերչում ոստիկանական լրացուցիչ ուժեր են կենտրոնացվել: Նոր Զելանդիայի ոստիկանության կոմիսար Մայք Բուշը լրագրողների համար ճեպազրույցում ասել է, որ լրացուցիչ քաղաք  է ժամանել  ոստիկանության 125 սպա:

Ավելի վաղ Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդենը հաղորդել էր, որ ամբողջ երկրով անվտանգության միջոցները զգալիորեն կուժեղացվեն, իսկ ազգային անվտագնության սպառնալիքի աստիճանը ցածրից բարձր աստիճանի է հասցվել:

Վարչապետն այս մասին ասել է երկրի անվտանգության խորհրդից հետո՝ ճեպազրույցի ժամանակ:

Վարչապետը նաեւ նշել է, որ անվտանգության ապահովման նպատակներով կվերանյվի   զենքի շրջանառության մասին երկրում  գործող օրենսդրությունը:

Ուրբաթ զինված անձինք ներխուժել էին  Ալ Նուր եւ Լինվուդ մզկիթները, որտեղ այդ պահին հարյուրավոր մարդիկ կային եւ հրաձգություն սկսել: Հարձակման հետեւանքով, ըստ վերջին տվյալների,  մահացել էր 49 մարդ, տասնյակ վիրավորներ տեղափոխվել են հիվանդանոցներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ