News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 22
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության եւ գործադիրի միջեւ լուրջ հակասություններ կան Հարկային օրենսգրքի փոփոխությունների հետ կապված։ Պատգամավորներից ոմանք դեմ են որոշ  փոփոխություններին, որոնք արժանացել են մասնագետների քննադատություններին։

Մասնավորապես, նախատեսվում է 2020 թ. հունվարի 1-ից բարձրացնել էթիլային սպիրտի, օղու (բացառությամբ պտուղներից պատրաստված օղու), գարեջրի եւ IQOS տեխնոլոգիայի ծխախոտի ակցիզային հարկի դրույքաչափերը, հարկել նաեւ գազավորված՝ ոչ ալկոհոլային ըմպելիքները (բացառությամբ հանքային ջրերի), 1 շշի գինը 30 դրամով կբարձրանա, գրավատների պետտուրքը կբարձրանա 60 անգամ՝ տարեկան 100 հազարից դառնալով 6 մլն դրամ, իսկ փոխանակման կետերի 50 հազարը՝ 3 միլիոն։

Պատգամավորներն ասում են, որ եթե նույնիսկ կողմ քվեարկեն, ապա կարճ ժամանակում նոր փոփոխությունների անհրաժեշտություն է լինելու։ Հարկային օրենսգիրքը, ըստ ամենայնի, կքննարկվի հաջորդ քառօրյայում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կադրային փոխատեղումներ քննչական կոմիտեում
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի՝ 2019թ. մարտի 21-ի հրամաններով՝ ՀՀ քննչական կոմիտեում տեղի են ունեցել կադրային փոխատեղումներ...
Եթե խոսում ես գործակալներից, նախ քեզանից սկսի. Գուրգեն Եղիազարյանը՝ Նիկոլ Փաշինյանին
Եթե Նիկոլին թվում էր, թե իր իշխանության գալով կյանքը կանգնելու էր, երկրագունդը չէր պտտվելու, ինքը չարաչար սխալվում է...
Մեծ անորոշության տագնապը. այն հիբրիդային մարտահրավեր է, որը բյուրեղանում է. Վահե Հովհաննիսյան
«Ի՞նչ է լինելու, ո՞նց է լինելու» տիպի հարցերն են հայաստանյան օրակարգը ձևավորում...
«Ժողովուրդ». ՀՔԾ-ն դիմել է այլ միջոցների. Մանվել Գրիգորյանի իրական խնդիրները շուտով կպարզվեն
Մեզ հասած տեղեկությունների համաձայն` նախաքննական մարմինը այս քայլին է գնացել...
«Փաստ». 2 մեքենա, այգետնակ եւ մոտ 42 հազար դրամ. սոցապ փոխնախարարի ունեցվածքը
Պաշտոնը ստանձնելու օրվա դրու­թյամբ նրա դրամական միջոցը կազմել է...
«Ժամանակ». Ուրիխանյանը՝ կենդանասեր. Պաշտպանել, որ ԱԺ պատգամավորները չհայտնվեն առյուծների վանդակում
Իրականում ում իրավունքներն է պետք պաշտպանել օրենքով...
Ամենաշատ