News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 26
USD
477.07
EUR
542.91
RUB
7.61
ME-USD
0.16
Տեսնել լրահոսը

Սաուդցի հպատակ Մոհսեն ալ Մազինին մահացել է ուրբաթ երեկոյան  Նոր Զելանդիայի մզկիթում ահաբեկչության ժամանակ ստացված վնասվածքներից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով թագավորության ԱԳ նախարար Իբրահիմ ալ Ասաֆին:

Այսպիսով զոհերի թիվը հասել է 50-ի, 50-ից մի փոքր քիչ վիրավորներ հիվանդանոցներում են:

Ուրբաթ Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքում հրաձգություն էր տեղի ունեցել: Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը կատարվածն ահաբեկչություն էր անվանել: Հարձակման մասնկակցության կասկածանքով ձերբակալվել է 3 մարդ, նրանց թվում Ավստրալիայի քաղաքացի կա:

Մեկին սպանության մեղադրանքներ են ներկայացվել: Սա երկրում ամենախոշոր զանգվածային սպանությունն  է 1943 թվականից հետո, երբ Ֆեզերսթոունում ռազմագերիների բանտում խռովության ժամանակ  սպանվել էր 48 ճապոնացի զինվոր եւ մեկ նորզելանդացի:

 «Վիրավորներից մեկը բուժում է ստանում, իսկ մյուսը ուրբաթ երեկոյան ուղեւորվեց Ալլահի մոտ», - ասել է ԱԳ նախարարը, ում խոսքերը ներկայացվում են գերատեսչության կայքում:

Նա նաեւ հավելել է, որ ահաբեկչության նման ակտը բոլորից պահանջում է շարունակել ջանքներ գործադրել թշնամացման բորբոքման դեմ պայքարի համար եւ հակազդեցություն ցույց տալ այն ամենին, ինչը ատելության եւ ահաբեկչության պաատճառ է:

Ավելի վաղ Վելիգթոնում թագավորության դեսպանատունը հայտնել էր, որ ահաբեկչության ժամանակ վիրավորվել է երկու սաուդցի, որոնց դիվանագիտական առաքելության աշխատակիցներն օգնություն են ցույց տալիս:

Մեկ այլ վիրավոր սաուդցի հպատակի՝ դեռահաս Ասիլ ալ-Անսարիի հայրը հաստատել է, որ տղայի ֆիզիկական վիճակը նորմալ է, սակայն  կատարվածից հետո նա հոգեբանական վերականգնման կարիք ունի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել