News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մեքսիկայի Խալիսկո նահանգում իրավաապահ մարմինների կողմից մարդկային մնացորդներով  մոտ 20 պլաստիկե տոպրակ են գտել, հաղորդում է նահանգի դատախազությունը:

«Դատախազության աշխատակիցների կողմից... Իկստլաուական-դե-լես-Մեմբիլյոսում՝ կոյուղաջրերի ջրանցքում, հաջողվել է 19 պլաստիկե պարկեր գտնել, որտեղ ենթադրվում է, որ մահացած մարդիկ են», – ասվում է գերատեսչության հաղորդագրությունում:

Դիակների հայտնաբերման փաստով հետաքննություն է սկսվել:

Խալիսկո նահանգը կազմակերպված հանցավորության ակտիվության մասով վաղուց անբարենպաստ է համարվում: «Խալիսկո-Նոր սերունդ» կարտելը պայքարում է այդ նահանգում թմրանյութերի շրջանառության վերահսկողության համար:

Վերջին տարիներին Մեքսիկայում բռնության ալիք է սկսվել, որը հիմնականում առաջացել է ԱՄՆ կոկաինի տեղափոխման համար կարտելների պայքարի պատճառով: 2018-ին Մեքսիկայում ռեկորդային թվով սպանություններ են գրանցվել. Անվտանգության նախարարությունը հաղորդել է ավելի քան 33.34 հազարի մասին: Այս ցուցանիշը գերազանցել է 2017-ի ռեկորդը (31.2 հազար սպանություն):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ