Վեետիկում տեղափոխել են քաղաքի պատմական կենտրոնի մուտքի վճարի ներդնման օրը: Համապատասխան հայտարարություն է արել քաղաքապետ Լուիջի Բրունյարոն, գրում է TGCOM24-ն:
2019 թվականի մայիսի 1-ից Վենետիկում նախատեսվում էր մեկ օրով ժամանած զբոսաշրջիկներից մուտքի համար 3 եվրո վճար գանձել:
Նախատեսվում էր, որ ճանապարհորդները նման վճարում կատարելու էին գնացքներում, ավտոբուսներում, նավերում կամ տաքսիում: Սակայն քաղաքապետը հետաձգել է ժամկետը:
Նրա խոսքով՝ մինչեւ մայիսի սկզիբբ իշխանությունները չեն հասցնի փոխադրողների հետ հաստատել գումարների գանձնման համակարգը: Հավանաբար, դա տեղի կունենա ամռանը՝ հունիսի կամ հուլիսի սկզբից:
Վենետիկի պատմական կենտրոնի մուտքի վճարը զբոսաշրջային հարկի այլընտրանք է: Տվյալ միջոցը ներդրվում է փորձնական մեկ տարով, որից հետո իշխանությունները կվերլուծեն արդյունքները: 2020-ին վճարի չափը կարող է մինչեւ 10 եվրո ավելանալ: