News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

91 տարեկանում մահացել է Պուլիցերյան մրցանակի դափնեկիր, գրող  Ուիլյամ Մերվինը, հաղորդում է The Guardian-ը:

Գրողը մահացել է ուրբաթ Հավայիներում՝ Մաուի կղզու իր տանը քնած ժամանակ:

Ամերիկյան ամենահեղինակավոր մրցանակի դափնեկիր Ուիլյամ Մերվինն ավելի քան 20 գիրք է գրել, որոնցում ներառվել են միֆերի եւ առասպելների ազդեցությամբ ստեղծված ստեղծագործություններ, Վիետնամի պատերազմի մասին բանաստեղծությունները, ինչպես նաեւ ավելի ուշ շրջանի տարիքի եւ ժամանակի մասին բանաստեղծական մտորումների թեմայով ստեղծագործություններ:

«Նա գրող էր վառ արտահայտված հոգեւոր, մտավոր եւ բարոյական հատկանիշներով, որոնք առկա են  նրա ամբողջ աշխատաքնում եւ կյանքում», - նրա մասին մի անգամ ասել է մեկ այլ գրող՝ Էդվարդ Հիրշը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ