News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն արգելանք է դրել «Արմօյլ» ՓԲԸ-ի Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում գտնվող գույքի վրա:

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարկադիր կատարման օպերատիվ բաժնի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Գագիկ Հովհաննիսյանը որոշում է կայացրել պարտադրել «Արմօյլ» ՓԲԸ-ին դադարեցնել ՀՀ ք. Եղվարդ, Երևանյան խճ. 129, 129/1, 129/2, 129/3, 129/4 և ք. Եղվարդ Երևանյան խճ. Թիվ 2 արտադրամաս հասցեներում կատարվող շինարարական աշխատանքները: Այս հասցեներով է բաժանված Եղվարդում «Արմօյլ»-ի կողմից կառուցվող նավթամթերքի վերամշակման գործարանը:

Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է դիմել «Ռիվալ» ՍՊԸ-ն՝ գործարանի շինարարությունը դադարեցնելու պահանջով:

Այս առնչությամբ, Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հանդես է եկել հաղորդագրությամբ, որտեղ նշում է հետեւյալը. «ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 05.03.2019 թվականին տրված կատարողական թերթի հիման վրա Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Հարկադիր կատարման օպերատիվ բաժնում 06.03.2019 թվականին հարուցվել են թիվ 04991809 եւ թիվ 04991822 կատարողական վարույթները:

Հիշյալ կատարողական վարույթների շրջանակներում իրականացված կատարողական գործողությունների արդյունքում 07.03.2019 թվականին հարկադիր կատարողի կողմից կազմվել է համապատասխան արձանագրություն առ այն, որ կատարողական թերթով սահմանված հասցեներում որեւէ գործողություն, այդ թվում՝ որեւէ արտադրական գործունեություն կամ շինարարություն չի իրականացվում:

13.03.2019 թվականին Ծառայություն ստացված դիմումի հիման վրա նույն օրը հարկադիր կատարողները կրկին այցելություն են կատարել նշված հասցեներ եւ կազմել համապատասխան արձանագրություն այն մասին, որ տարածքում որեւէ գործողություն, այդ թվում՝ որեւէ արտադրական գործունեություն կամ շինարարություն չի իրականացվում»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ