News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 63-րդ նստաշրջանին: Նախարարն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ այսօր իր պաշտոնական այցն ավարտվել է:

Այս առնչությամբ, նա, մասնավորապես, գրել է.

«Ավարտվեց իմ այցը Նյու Յորք, որի գլխավոր նպատակը ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 63-րդ նստաշրջանին մասնակցելն էր։ Այս նստաշրջանն իր կարեւորությամբ երկրորդն է Գլխավոր ասամբլեայից հետո, որին մասնակցում են մի քանի հազար պատվիրակներ անդամ պետություններից՝ ի դեմս նախագահների, վարչապետերի, նախարարների եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների։ Հայաստանը վերջին մի քանի տարվա ընթացքում առաջին անգամ էր բարձրաստիճան պաշտոնյայի մակարդակով մասնակցում այս միջոցառմանը։

Այս օրերին հարակից հանդիպումներ ունեցա ՄԱԿ-ի տարբեր մարմինների ղեկավարների, այլ երկրների պաշտոնյաների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնք կարեւոր էին ոչ միայն փորձի փոխանակման, համագործակցության նոր հնարավորությունների իմաստով, այլ նաեւ երկիրը միջազգային հարթակում ներկայացնելու, կառավարության հանձնառություններն ու ծրագրերը վերահաստատելու նպատակով։

Եվ այս ամենը հնարավոր դարձավ հատկապես ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության՝ ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Ն.Գ. պարոն Մհեր Մարգարյանի եւ հրաշալի թիմի աջակցության եւ հոգատարության շնորհիվ։ Տարբեր երկրներում մեր ներկայացուցչությունները շատ մեծ աշխատանք են իրականցնում, որը շատ հաճախ ստվերում է մնում, ուստի ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին Հայաստանի պատիվը ՄԱԿ-ում բարձր պահելու համար»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
ԶԼՄ. Աբասը մերժել է ՄԱԿ-ին երկրի անդամակցության վերաբերյալ քվեարկությունը հետաձգելու ԱՄՆ խնդրանքը
Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ ԱՄՆ-ն վետո կդնի բանաձևի վրա, եթե ջանքերը հաջողությամբ չպսակվեն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ աշխարհը չի կարող իրեն թույլ տալ նոր պատերազմ
Ես խորապես անհանգստացած եմ տարածաշրջանում կործանարար էսկալացիայի...
Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և վտանգ է ներկայացնում խաղաղության և անվտանգության համար. Իսրայել
Անտոնիո Գուտերեշ, Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և իրեն դրսևորել որպես սպառնալիք միջազգային...
Կոնգոյում զինյալները հարձակվել են ֆերմերների վրա և գնդակահարել առնվազն 10 խաղաղ բնակիչների
Հարձակվողները կրակ են բացել Բենիից դուրս գտնվող Մուլեկերա կոմունայի դաշտերում աշխատող մարդկանց վրա...
Ամենաշատ