News
Լրահոս
News
Շաբաթ
Մարտ 23
Տեսնել լրահոսը


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ մարտի 16-ին, անակնկալ այցելել է Արարատի մարզի Ռանչպար գյուղ։

Գյուղում շրջելու ժամանակ նա շփվել է գյուղացիների հետ, լսել նրանց բողոքները։

Գյուղացիները Փաշինյանին բողոքեցին, որ գյուղը արոտավայր չունի, անասնապահության համար կերը չի բավարարում, գյուղը խմելու ջրի խնդիր ունի, գազիֆիկացված չէ։

Նրանց հասավ գյուղապետը, որը նշեց, որ արոտավայր կա.  «Գյուղը 85 հա արոտավայր ունի, որտեղ հնարավոր է 3-4 հարյուր գլուխ անասուն պահել, բայց գյուղում միայն 100-120 գլուխ անասուն կա»։

Գյուղացիները, սակայն, հակադարձեցին, որ արոտավայրից անասունները սոված են վերադառնում։ Գյուղապետն էլ ասաց, որ այդ արոտավայրերը կիսատ են զբաղեցված անասունների կողմից. «Նախկինում արոտավայրում աղի հող էր։ Ջուրը լցրել ենք վրան, հիմա արտակարգ հող է»,– նշեց նա։

Գյուղապետը պնդեց նաեւ, որ գազնը հասել է գյուղ, մնում է գյուղ մտնի։

Գյուղացիների նկատառմանը, թե գյուղի ավազահանքերը պատկանում են գյուղապետին ու իր խնամուն՝ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, գյուղապետը նշեց. «Ալիկ Սերգեյիչն իմ խնամին է, իրա աղջիկը իմ հարսն է, բայց դա չի նշանակում, թե իմ տղան չպիտի ամուսնանար»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել