News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մարտ 20
Տեսնել լրահոսը

Չինաստանի պետական էներգակառավարման նախկին ղեկավար Նուր Բեկրին, որի հանդեպ հակակոռուպցիոն հետաքննություն է անցկացվում, հեռացվել է կուսակցությունից եւ զբաղեցրած բոլոր պաշտոններից՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Սեպտեմբերի վերջին Չինաստանի Կոմունիստական կուսակցության հակակոռուպցիոն մարմինը սկսել է Բեկրիի հանդեպ ներկուսակցական ստուգումներ՝ կասկածելով նրան «կուսակցական կարգուկանոնը լրջորեն խախտելու մեջ», որից հետո նա հեռացվել էր ՉԺՀ պետական էներգակառավարման ղեկավարի պաշտոնից։

Նշվում է, որ նա, խախտելով կուսակցության հիմնական սկզբունքները, ստացել է թանկարժեք նվերներ, դրամային նվերներ, կազմակերպել է թանկարժեք բանկետներ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել