News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Boeing-ի ղեկավար Դենիս Մյուլենբուրգը Եթովպիայի ավիաաղետից հետո «ընդհատակ է անցել»՝ գրում է The Wall Street Journal-ը։

Ինչպես նշվում է, ողբերգությունից հետո մեկ շաբաթվա ընթացքում Մյուլենբուրգը փաստացի ոչ մի բան չի ասել տեղի ունեցածի մասին։ Նա սահմանափակվել է միայն Twitter-ում կարճ մեկնաբանություններով եւ գրավոր հայտարարություններով։

Ընդգծվում է, որ ճգնաժամային մենեջերները կասկածում են այդպիսի ռազմավարության արդյունավետության հարցում եւ, հավանաբար, Boeing-ի ղեկավարի մարտավարությունը նրա վարկանիշին լուրջ հարված կհասցնի։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Boeing-ը դադարեցրել է 737 MAX ինքնաթիռների մատակարարումները։

Boeing 737 MAX ինքնաթիռը մարտի 10-ին ընկել էր եթովպիական Դեբրե Զեյթ քաղաքի մոտ։ Ինքնաթիռում գտնվող 149 ուղեւորներն ու անձնակազմի 8 անդամները զոհվել էին։ Որոշ երկրներ փակել են իրենց օդային տարածքները Boeing 737 Maх-երի համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ