News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հայտարարել է, որ ինքը չի ճանաչել մարոկացի մոդել Իման Ֆադիլին՝ հայտնում է Rai News-ը։ Կինը անչափահաս մարմնավաճառուհիների հետ իտալացի քաղաքական գործչի երեկույթների աղմկահարույց գործով վկա էր։

«Ես երբեք չեմ ճանաչել այդ մարդուն եւ երբեք չեմ խոսել նրա հետ։ Այն, ինչ կարդացել եմ նրա հայտարարությունների վերաբերյալ, միշտ ստիպել է ինձ մտածել, որ դրանք բոլորը հորինված եւ աբսուրդ են»,- ասել է Բեռլուսկոնին։

Իման Ֆադիլը մահացել էր մարտի 1-ին, Ռոցանոյի հիվանդանոցում։ Ենթադրվում է, որ նրան թունավորել են «ռադիոակտիվ նյութով»։

Բեռլուսկոնիի դեմ մի շարք քրեական գործեր են հարուցվել։ Նա կասկածվել է անչափահասների հետ կապերի, վկաների կաշառման մեջ, իսկ բոլորովին վերջերս նրան խարդախ սխեմաների կազմակերպման մեջ էին մեղադրել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ