News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Առնվազն 10 000 մարդ Նախա քաղաքում մասնակցել է ամերիկյան «Ֆուտեմա» ավիաբազան Օկինավայի տարածք տեղափոխելու դեմ բողոքի ցուցին՝ հայտնում է NHK-ն։

Ցույցի մասնակիցները հայտարարել են Խենոկո ծովախորշում շինարարական աշխատանքները դադարեցնելու անհրաժեշտության մասին։ Այնտեղ են պատրաստվում խիտ բնակեցված Գինովան քաղաքից վերատեղակայել ռազմական բազան։

Ցուցարարները նաեւ Ճապոնիայի կառավարությունից պահանջել են հարգել բազան Օկինավա տեղափոխելու հարցով վերջերս տեղի ունեցած հանրաքվեի արդյունքները, որով նահանգի բնակիչների մեծ մասը հանդես է եկել կենտրոնական իշխանությունների գործողությունների դեմ։

«Ֆուտեմա» ավիաբազայի շուրջ բանակցություններն ընթանում են 1996 թվականից, երբ Ճապոնիան եւ ԱՄՆ-ը պայմանավորվել էին այն տեղափոխել Գինովանից, որտեղ ամերիկյան ուղղաթիռների թռիչքները ուղեկցվում էին մշտական միջադեպերով եւ իրական սպառնալիք էին ստեղծում բնակչության անվտանգության համար։ 1999թ․ որոշվել էր բազան տեղափոխել Խենոկո, որը Օկինավայի հյուսիսում է, եւ տեղակայել ցրված կղզիների վրա։ 2013թ․ երկար բանակցություններից հետո Օկինավայի իշխանությունները համաձայնել էին տեղափոխմանը, սակայն 2015թ․ նախկին նահանգապետ Տակեսի Օնագան չեղյալ համարեց այդ որոշումը եւ պահանջեց հանել ավիաբազան նահանգի սահմաններից։

 

.

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ