Երեւանում, այսօր՝ մարտի 16-ին, մոտոցիկլավարի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել. ժամը 14:40-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի բնակիչ 30-ամյա Սարգիս Թ.-ն իր վարած Hayasa մակնիշի AA 919 համարանիշի մոտոցիկլով Աթենքի փողոցում, «Հրազդան» տոնավաճառի հարեւանությամբ բախվել է մայթեզրի բազալտե քարերին եւ կողաշրջվել:
Shanshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով մոտոցիկլավար Սարգիս Թ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Աղբյուրը հայտնում է, որ մոտոցիկլավարը պահպանել է անվտանգության կանոնները, եղել է սաղավարտով: