News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 26
Տեսնել լրահոսը

Հետազոտողները բավական հետաքրքիր փորձ են կատարել, որի նպատակն է պարզել, թե ինչպես է մտքում երգելը ազդում հետագայում դրա բարձրաձայն կատարման վրա։ Եւ, ինչպես պարզվել է, երաժշտական «արտասանությունը» վատացնում է վերջնական արդյունքը՝ գրում է Planet Today-ը։

Փորձագետներն ասում են, թե նախկինում համարվում էր, որ երաժշտական այս կամ այն հատվածի առավել որակյալ կատարման համար անհրաժեշտ է առավելապես ստույգ սովորել երաժշտությունը։ Նման մանրամասն ուսումնասիրությունը պետք է դրական ազդեր ձայնալարերի վրա՝ հետագա ձայնային կատարման համար։

Սակայն, ինչպես պարզվել է, այդ կարծիքները սխալ էին։ Իրենց տեսությունը ապացուցելու համար գիտնականները 46 մարդու մասնակցությամբ ոչ մեծ փորձ են կատարել։ Սկզբում նրանց առաջարկել են լսել երաժշտություն, որից հետո լսածը «արտասանել» մտքում, վերջում՝ բարձրաձայն երգել։

Մարդու ռեակցիան լիարժեք հասկանալու համար «երգիչների» դեմքին եւ կոկորդին հատուկ հաղորդիչներ են ամրացրել։ Հենց դրանք են ցույց տվել երկու զարմանալի փաստ։ Առաջին՝ մտքում երգելիս մեր դեմքի եւ կոկորդի մկանները աշխատում են նույնքան լարված, որքան բարձրաձայն երգելիս։ Երկրորդ՝ պարզվում է, որ մտքում երգելուց հետո փորձի մասնակիցները բարձրաձայն ավելի վատ են երգել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել