News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մեր հարկային քաղաքականությունը պետք է միշտ բարելավել եւ կատարելագործել. Հնարավոր է մի դրույթ, որը շատ արդյունավետ է, որոշ ժամանակ անց դառնա խոչընդոտ տնտեսական զարգացման համար։ Այս մասին Facebook-ի իր էջում ուղիղ եթերում նշել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, նախագահի աշխատակազմի Գլխավոր տեղեկատվական վարչության պետ Դավիթ Բաբայանը։

Ըստ նրա, հատկապես ուշադրության կենտրոնում պետք է լինի փոքր ու միջին բիզնեսը, եւ եթե նախկինում կար պլանային տնտեսություն եւ մշտական աշխատանք, ապա այսօր փոքր ու միջին բիզնեսը սոցիալ-կենցաղային բազմաթիվ հարցեր է լուծում:

«Անթույլատրելի է տնտեսության տարբեր ոլորտներում, որ մարդկանց օգտագործեն որպես էժան աշխատուժ։ Աշխատավարձը պետք է նվազագույն սպառողական զամբյուղից ցածր չլինի, այն իր հերթին պետք է արտացոլի իրականությունը։ Սա դինամիկ ոլորտ է եւ անընդհատ պետք է կատարելագործվի»,-ասաց Դավիթ Բաբայանը։

Նա կարեւորեց նաեւ արհիմությունների դերը՝ տնտեսական զարգացման շրջանակներում եւ նշեց, որ հասարակական սեկտորը պետք է կարողանա աշխատողների իրավունքների պաշտպանությունը իրականացնել:

«Չափազանց կարեւոր է նաեւ, որ տնտեսական եւ սոցիալական քաղաքականությունը ուղղված լինի նախաձեռնողականության խթանմանը: Կարեւոր է երիտասարդ եւ միջին տարիքի անձինք ունենան նախաձեռնողականություն»,- ասաց նա, ընդգծելով, որ պետք է նրանք շահագորգռված լինեն աշխատել, բիզնես հիմնեն, ոչ թե ունենան նպաստառուի հոգեբանություն:

Դավիթ Բաբայանը համոզված է, որ համապատասխան քաղաքականություն իրականացնելու դեպքում հնարավոր է մեծ արդյունքների հասնել, այն էլ կարճ ժամանակահատվածում: «Կարեւոր է ոչ միայն տեսնել, թե ինչ խնդիր կա, մատնանշել, սա հեշտ է, իսկ ուրախանալ թերություններով՝ անբարոյականություն. պետք է հասկանալ, տեսնել խնդիրը, ի վիճակի լինել այդ խնդիրները լուծել»,- ասաց նա եւ առաջարկեց որպես բանալի արհեստավարժություն, սրտացավություն, կամք, թիմային աշխատանք:

Տպել
Ամենաշատ