News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ներկայումս մարդկությունն ակտիվորեն փորձում է գրավել տիեզերքը: Դրա հետ մեկտեղ, գիտնականները փորձում են պարզել՝ ինչպես են տիեզերքի այս կամ այն գործոններն ազդում մարդու վրա: Հենց այդ պատճառով գիտնականներն ուսումնասիրել են որոշումներ կայացնելու գործընթացի վրա ձգողականության ազդեցությունը եւ պարզել, որ ձգողականության բացակայությունն, այնուամենայնիվ, ազդում է մտավոր գործունեության վրա, գրում է Planet Today-ը:

Որոշումներ կայացնելու վրա ձգողականության ազդեցությունն ուսումնասիրելու միտքն առաջացել է աստղագնաց Քրիս Հեդֆիլդի մոտ, որը, Միջազգային տիեզերակայանից վերադառնալով, խոսել էր մի առանձնահատկության մասին: Տիեզերական զբոսաշրջիկը պատմել է, որ բարձր ճնշման պայմաններում տիեզերագնացի ցանկացած որոշումը շատ կարեւոր դեր ունի, չէ որ նրա կյանքը կախված է այդ որոշումներից: Այդ պատճառով մարդն ունի ընտրելու միայն մեկ հնարավորություն եւ պետք է ընտրի ճիշտ գործողությունը:

Այդ միտքը հետաքրքրել է գիտնականներին, եւ նրանք որոշել են գիտափորձ անցկացնել: Գիտնականները հրավիրել են մի խումբ կամավորների թեստ անցնելու համար: Սկզբում մարդիկ պետք է նշեին 1-ին 9-ը որեւէ թիվ ձայնային ազդանշան լսելիս: Այնուհետեւ նույն գործողությունը պետք է կատարեին ձգողականության փոփոխության պայմաններում:

Պարզ է դարձել, որ նման փոփոխությունը նպաստել է նաեւ մարդկանց որոշումների մոդելի փոփոխությանը: Իսկ դա վկայում է,որ բաց տիեզերքում մարդու ընկալումը փոխվում է, դրա հետ մեկտեղ փոխվում է նաեւ որոշումներ կայացնելու գործընթացը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ