News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մարտ 20
Տեսնել լրահոսը

Սերբիայում ընդդիմության ներկայացուցիչները գրավել են «Սերբիայի ռադիո եւ հեռուստատեսություն» (RTS) հեռուստառադիոընկերության շենքը, հաղորդում է Լենտա.Ռու-ն՝ հղում կատարելով կազմակերպության կայքում հայտարարությանը:

Նախքան գրավելը, ցուցարարները ձվեր էին նետել հեռուստակենտրոնի ուղղությամբ եւ թերթիկներ փակցրել շենքի վրա:

«Ռոսսիսկայա գազետա»-ն, հղում կատարելով տեղական ԶԼՄ-ներին, գրում է, որ հարձակումը տեղի է ունեցել, քանի որ հեռուստաընկերության ղեկավարությունը չէր ցանկանում հրավիրել ընդդիմության առաջնորդներ Բոշկո Օբրադովիչին եւ Դրագան Ջիլասին քաղաքական հաղորդումներին մասնակցելու համար:

Ավելի ուշ RTS-ի ղեկավար Դրագան Բույոշեւիչը հայտնել է, որ եթերը վերականգնել են, երբ ոստիկանությունը դուրս է բերել ցուցարարներին շենքից: Նա ընդգծել է, որ RTS-ը վարում է անկախ խմբագրական քաղաքականություն, սակայն ցուցարարները ցանկանում էին ինքնուրույն որոշել հեռուստաալիքի օրակարգը՝ այդկերպ ցույցը դարձնելով անօրինական:

Սերբիայում գործող նախագահ Ալեքսանդր Վուչիչի դեմ ցույցերն ընթանում են անցած տարվա դեկտեմբերից: Առաջին անգամ մարդկանց փողոց դուրս գալու առիթն ընդդիմադիր քաղաքական գործչի վրա հարձակումն էր նոյեմբերի վերջում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել