News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Շաբաթ Նյու Յորքի ոստիկանությունը հայտարարել է Գանբինո հանցագործ կլանի սիցիլիացի պարագլուխ Ֆրանչեսկո Քալիի սպանության կասկածյալին ձերբակալելու մասին, հաղորդում է Fox News-ը:

Ինչպես հայտնել է ոստիկանության հետախուզական բաժնի պետ Դերմոթ Շին, կասկածյալը 24-ամյա Էնթոնի Քոմելոն է:

Շին նշել է, որ կասկածյալը կմնա բանտում մինչեւ դատավարությունը:

Նա հավելել է, որ հետաքննությունը նախնական փուլում է, եւ դեռեւս կան մի շարք չպարզաբանված հարցեր՝ ներառյալ սպանության շարժառիթը:

53-ամյա Ֆրանչեսկո Քալին սպանվել էր Նյու Յորքում՝ իր տան մոտակայքում: Տեսագրության միջոցով ոստիկանները պարզել են, որ նա դուրս էր եկել տանից 09:15-ի շրջանում, այնուհետեւ նրա կայանած Կադիլաքին մոտեցել էր մեկ այլ ավտոմեքենա: Անմիջապես սպանության պահը չէր արձանագրվել տեսախցիկների միջոցով: Սակայն Քալին սպանվել էր այդ ժամանակահատվածում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ