News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
USD
478.4
EUR
539.06
RUB
7.43
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Google ընկերությանը Չինաստանին եւ դրա բանակին օգնելու մեջ, երբ Միացյալ Նահանգների Շտաբերի ղեկավարների հանձնաժողովի նախագահ Ջոզեֆ Դանֆորդը հայտարարել է, որ ՉԺՀ-ում ինտերնտետ-գիգանտի աշխատանքը նպաստում է այդ երկրի զինված ուժերին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Ամերիկայի առաջնորդի թվիթերյան գրառմանը:

«Google-ն օգնում է Չինաստանին եւ դրա բանակին, սակայն ոչ ԱՄՆ-ին: Դա սարսափելի է: Լավ լուրն այն է, որ նրանք օգնել են անազնիվ Քլինթոնին, այլ ոչ Թրամփին: Ի՞նչ է ստացվել դրա արդյունքում»,-շաբաթ Ամերիկայի առաջնորդը գրել է իր Twitter-ում՝ չպարզաբանելով, թե հատկապես ինչ նկատի ուներ:

Մարտի 14-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի Զինուժի հարցերով հանձնաժողովում ելույթ ունենալիս Դանֆորդը կարծիք է հայտնել, որ Չինաստանում Google-ի գործունեությունը նպաստում է չինական բանակին: Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ը «մեծ անհանգստությամբ է հետեւում Չինաստանում արդյունաբերության ոլորտում գործընկերների աշխատանքին, որը շահութաբեր է չինական բանակի համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել