News
Լրահոս
News
Շաբաթ
Մարտ 23
Տեսնել լրահոսը

Նոր Զելանդիայի իշխանությունները հաստատել են, որ Քրայսթչերչի մզկիթներում տեղի ունեցած ողբերգության հետեւանքով զոհվել է նաեւ երկու երեխա, հաղորդում է Sky News-ը:

Հանցագործության ամենաերիտասարդ զոհը երեք տարեկան էր:

Ընդհանուր առմամբ զոհերի տարիքը տատանվում էր 3-ից 77-ի շրջանում: Այսօր ոստիկանությունը հայտնել է եւս մեկ դի հայտնաբերելու մասին:

Զոհվածների ընտանիքները եւ այլ մարդիկ հարգանքի տուրք են մատուցում Քրայսթչերչի մզկիթների անմեղ զոհերի հիշատակին:

Ոստիկանությունը շարունակում է հանցագործության հետաքննությունը:

Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը հանդիպել է զոհվածների ընտանիքների անդամներին, իսկ Սիդնեյի օպերային թատրոնը վառել է իր լույսերն ի հիշատակ զոհերի:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել