News
Լրահոս
News
Շաբաթ
Մարտ 23
Տեսնել լրահոսը

Մարտի 16-ին Ֆրանսիայում տեղի ունեցած զանգվածային բողոքի ցույցերը եւ դրանց հետեւանքով հարձակումներն ու անկարգությունները երկրի բարօրությանն ուղղված պայքար չէ, այլ հակառակը: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, հաղորդում է Life-ը՝ հղում կատարելով նախագահի թվիթերյան գրառմանը:

«Այսօր Ելիսեյան այգիներում տեղի ունեցածն այլեւս բողոքի ցույց չէ: Դա մարդիկ են, որոնք ցանկանում են ոչնչացնել հանրապետությունը»,-գրել է նա իր միկրոբլոգում:

Նրա խոսքերով՝ շատ գործողություններ են ձեռնարկվել  «դեղին բաճկոնավորների» բողոքի ցույցերը հանգուցալուծելու համար, սակայն դա բավարար չէ: Այդ առնչությամբ նա ցանկանում է հնարավորինս արագ «ուժեղ որոշում» կայացնել հետագայում նման նախաձեռնությունները կանխելու համար:

Մարտի 16-ին Ֆրանսիայում «դեղին բաճկոնավորների» ցույցերի նոր ալիք է բարձրացել, որը վերաճել է ոստիկանության հետ բախումների: Ելիսեյան այգիներում ցուցարարները հարձակվել են հայտնի բրենդների մի շարք խանութների, բանկերի, ռեստորանների եւ ոստիկանական մեքենաների վրա: Տուժել են 17 ոստիկաններ, 1 հրշեժ եւ ավելի քան 40 ցուցարարներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել