News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արաբկիր բժշկական կենտրոնում մահացած երեքամյա Մարիա Առաքելյանի ընտանիքը մինչեւ հետաքննության ավարտը որեւէ մեկի չի մեղադրի, նրանք ակնկալում են, որ մեղավորները կբացահայտվեն եւ կպատժվեն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ մարտի 17-ին, ասաց մահացած երեխայի մայրը՝ Անի Մինասյանը։

Նշենք, որ երեխայի մահվանից հետո տարբեր կարծիքներ կային, թե երեխան անուշադրության հետեւանքով կամ կաթվածից է մահացել, մայրը հերքեց, որ երեխան առողջական որևէ խնդիր է ունեցել, ասաց՝ ստացել են մահվան վկայականը, որտեղ նշված է, որ երեխան մահացել է ասֆիքսիայից՝ շնչահեղձությունից, որն էլ առաջացել է սննդի վերին շնչառական ուղիներն ընկնելուց։

«Երեխան այդ օրը բրնձով սուպիկ է կերել, որից մի զանգված հայտնվել է երեխայի շնչուղիներում»,- ասաց Անի Մինասյանը՝ շեշտելով, որ իրենք որևէ մեկի դեմ բողոք չունեն, սպասում են արդար քննության․ «Մենք որևէ մեկի դեմ բողոք չունենք, սպասում ենք դատաբժշկական փորձաքննության պատասխանին, որը կլինի մեկ ամիս անց»,- նշեց նա։

Մայրը նաև ասաց, որ դստեր մահից հետո տղային մանկապարտեզ չի ուղարկում. «Հոգեբանորեն չենք կարողանում ուղարկել։ Կարծում եմ, որ պետք է մանկապարտեզներում ճաշից հետո երեխաներին անմիջապես չքնեցնեն, այլ քնեցնեն ճաշ ուտելուց որոշ ժամանակ անց»։

Հիշեցնենք, որ 2019 թվականի մարտի 4-ին Ոստիկանությունն ահազանգ էր ստացել, որ սրտի կանգով Արաբկիր բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել 2015 թվականին ծնված աղջիկ երեխա, Երևանի բնակիչ:

Երևանի թիվ 153 մանկապարտեզում երեխան ճաշից հետո պառկել է քնելու, մի քանի րոպե անց սկսել է խռխռալ։ Երբ դաստիարակը մոտեցել է նրան, նկատել է փսխած զանգված, իսկ երեխան նրա կանչին չի արձագանքել: Երեխային տեղափոխել են հիվանդանոց, սակայն կյանքը փրկել չի հաջողվել։ Երեխայի մահվանից հետո դատաբժշկական փորձքաննություն է նշանակվել։

ՀՀ քննչական կոմիտեն նախօրեին մանրամասներ է հայտնել, որ աղիքային ցուպիկի մանրէների հայտնաբերման նպատակով լաբորատոր հետազոտության են ենթարկվել մանկապարտեզի դաստիրակը, դաստիրակի օգնականը, խոհարարը, փորձանմուշներ են վերցվել նրանց հագուստներից։

Կատարված հետազոտությունների արդյունքում, սակայն, խախտումներ չեն հայտնաբերվել:

Մանկապարտեզում ինչի՞ց է մահացել 3-ամյա երեխան. ստացվել են փորձաքննության արդյունքները

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ