News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP) կուսակցության կողմից Ստամբուլի քաղաքապետի թեկնածու Էքրեմ Իմամօղլուն մասնակցում է Պոլսո հայոց պատրիարք, արք․ Մեսրոպ Մութաֆյանի թաղման արարողությանը։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝  Ստամբուլի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Էքրեմ Իմամօղլուն  պատրիարքի թաղման արարողության ժամանակ ցավակցություն է հայտնել հայ համայնքին՝ շեշտելով, որ հպարտ է տեսնել, թե ինչքան շատ քաղաքացիներ, որոնք հայ չեն, մասնակցում են հայ պատրիարքի թաղման արարոցությանը։

«Սա ամբողջ Ստամբուլի կորուստն էր։ Ցավակցում եմ ամբողջ հայ համայնքին»,-ասել է Ստամբուլի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Էքրեմ Իմամօղլուն։

Հիշեցնենք, որ մարտի 8-ին՝ 63 տարեկան հասակում Ստամբուլում երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը։

Պատրիարքը երկար տարիներ գամված էր անկողնում եւ չէր կարողանում կատարել պարտականությունները։ Թուրքիայի կառավարության որոշմամբ պատրիարքի պարտականությունները իրականացնում է արք.  Արամ Աթեշյանը։

Ուղիղ հեռարձակումը՝ այս հղումով

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ