News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Օդի ջերմաստիճանը մարտի 17-ին և 18-ին կնվազի 5-7 աստիճանով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել էր ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութանանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյան։

Ինչպե՞ս կազդեն եղանակային կտրուկ փոփոխությունները գյուղատնտեսության վրա և արդյոք վտանգավոր են ծաղկման մեջ գտնվող ծառատեսակների՝ հատկապես ծիրանենու բերքի համար՝ NEWS.am-ի հետ զրույցում պարզաբանեց Ագրարագյուղացիական միավորման ղեկավար Հրաչ Բերբերյանը։

Նա նշեց, որ ցրտահարման վտանգը կախված է նրանից, թե այգիները բողբոջակալել են, թե ոչ. եթե ջերմաստիճանը զրոյական լինի՝ այգիները չեն վնասվի, անգամ մեկ ժամ ցուրտը՝ մինուս 2-3 աստիճանի դեպքում, վտանգավոր չէ։

«Եթե տևական ցուրտ լինի, օրինակ՝ 4 ժամ, ցրտահարություն կլինի»,- ասաց Հրաչ Բերբերյանը, հավելելով, որ շատ վայրերում ծաղկակալումը նոր է սկսվել, տեղեր կան, որտեղ բողբոջակալում է սկսվել։

Սակայն Ագրարագյուղացիական միավորման ղեկավարը սպասում է, թե արդյոք նման եղանակային պայմաններ կլինեն․ «չեմ հավատում Գագիկ Սուրենյանի եղանակային կանխատեսումներին սպասում է, քանի որ շատ ժամանակ այն չի լինում, ինչ կանխատեսվում է»,- ասաց Հրաչ Բերբերյանը։

Ըստ նրա, գյուղատնտեսական տարին լավ է սկսվել, բնակլիմայական պայմանները դրական են, սակայն սովորաբար վտանգներ լինում են նախ մարտի վերջին, հետո ապրիլի կեսերին և ապա մայիսին։

«Փորձը ցույց է տալիս, եթե ջերմաստիճանների տատանումներ չեն լինում, տարին հաջող է, վտանգավոր բան չկա»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է ոռոգման խնդիրներին, Հրաչ Բերբերյանը նշեց, որ ոլորտի բարեփոխումները դոփում են տեղում, իսկ ջրամբարները ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղափոխումը նրա համար անսպասելի է։

«Այդ ջրամբարները կառուցվել են գյուղացու համար, հիմա դրանք փոխանցել են էներգետիկայի նախարարությանը, կարծում եմ դա դատարկագլխի արած է և խեղկատակություն է»,– ասաց նա՝ չբացելով փակագծերը, միայն շեշտեց, որ նրան լավ թաքցնում են ժողովրդից, սակայն ինքը հասկանում է, թե ինչ կատարվում իրականում։

Տպել
Ամենաշատ