News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մարտ 20
Տեսնել լրահոսը

Մարտի 16-ին Ամենայն Հայոց կաթողիկոսը Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելել է Գյումրի: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Յոթվերք Ս. Աստվածածին առաջնորդարանիստ եկեղեցում կաթողիկոսն օրհնել է ներկա

Վեհափառ Հայրապետն այցելել է նաև «Թռչունյան տուն» դպրոց և երեխաների աջակցության կենտրոն, ծանոթացել է հաստատությունում խնամվող երեխաների հետ:

Նորին Սրբությունը եղել է նաև Մայր Աթոռի և ՀԲԸՄ հովանու ներքո գործող Գյումրու Հայորդյաց տանը, որտեղ տնօրեն Աստղիկ Եդիգարյանի ուղեկցությամբ հանդիպել է տարբեր խմբակներում ուսանող պատանիների և մանուկների հետ։

1988 թ. երկրաշարժի 30-րդ տարելիցի առիթով, երկրաշարժի հետևանքով տուժած և առ այսօր տնակներում բնակվող ընտանիքներին բնակարաններով ապահովելու նպատակով Մայր Աթոռի նախաձեռնած սոցիալական նոր ծրագրի շրջանակում, Մայր Աթոռ Ս. Էջմիածինն իր աշխարհասփյուռ թեմերով դեկտեմբեր և հունվար ամիսներին տասը ընտանիքների ընծայեց բնակարաններ` յոթը` Գյումրի քաղաքում, երեքը` Սպիտակում:

Ծրագրին իրենց աջակցությունն են բերել ԱՄՆ Հայոց Արևելյան և Արևմտյան թեմերը, Գերմանիայի և Եգիպտոսի հայոց թեմերը, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմը, Հարավային Ռուսաստանի հայոց թեմը, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմը և Հնդկաստանի հայոց հոգևոր հովվությունը:

Գյումրի այցելության ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը անակնկալ այցելել է բնակարան ստացած ընտանիքներից Մանուկյան ընտանիքին: Շնորհավորելով Մանուկյաններին բնակարանամուտի առիթով` Գարեգին Բ Կաթողիկոսն իր օրհնություններն ու բարեմաղթանքները բերել է ընտանիքի անդամներին և նրանց հանձնել է բնակարանի վկայականը:

Ընտանիքի կրտսեր անդամներին ընծայելով Մանուկների Աստվածաշունչ և այլ նվերներ` Վեհափառ Հայրապետն ընտանիքին նվիրել է մանրանկար-սրբապատկեր, ապա աղոթել Մանուկյան ընտանիքի համար:

Օրվա ավարտին թեմակալ առաջնորդի և եկեղեցականների ուղեկցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Գյումրիի Ս. Հակոբ եկեղեցի, գոհաբանական աղոթքից հետո օրհնել ներկա ժողովրդին:

Տպել