News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Մարտի 10-ի առավոտյան ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում ստացվեց, որ Արմավիրի քաղաքի Երևանյան փողոցում տեղադրված վճարային տերմինալներից մեկը գողացել են, նախնական տվյալներով տերմինալում 380 հազար դրամ կար։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Ոստիկանության պաշտոնական կայքից։

Պարզվեց, որ տերմինալը գողացել են գիշերը ժամը 04։30–ի սահմաններում հետախուզական միջոցառումների արդյունքում Արմավիրի ոստիկանները տվյալներ ստացան, որ գողությունը կատարել են երեք հոգի։

Նրանց ինքնությունը ճշտելու միջոցառումները քրեական հետախույզներին բերեցին Արմավիրի մարզի Լենուղի գյուղ, պարզվեց, որ կասկածվողներից երկուսը գյուղի միջնակարգ դպրոցի 12–րդ դասարանի աշակերտներ են։

Երիտասարդների մասնակցությամբ նոր դեպքեր են բացահայտվել՝ ընդհանուր 10-ից ավելի գողություն և գողության փորձ։

Փետրվարի 18–ին Հարավ-Կովկասյան երկաթուղու Արմավիրի կայանից հափշտակել են 41 հազար դրամ և բջջային հեռախոս, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Արմավիրի Շահումյան, Հանրապետության Չարենցի փողոցներում գործող ԱՊՊԱ գրասենյակի դռները, սակայն փող չեն գտել։ Նրանք 15 հազար դրամ են հափշտակել Արմավիրի Հանրապետության փողոցի վրա գործող խաղային ապարատից, մի քանի անգամ մտել են Արմավիրի Շահումյան փողոցի վրա գտնվող թերթի կրպակ, բացել են նաև Սարդարապատ գյուղի մթերային խանութներից մեկը գողացել են 120 հազար դրամ, ծխախոտ և գարեջուր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ