News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Քրայսթչերչի հիվանդանոցներում մնում է մզկիթներում կատարված ահաբեկչություններից տուժած 31 մարդ, նրանցից իննի վիճակը ծայրահեղ է։ Այս մասին տեղեկացնում է The New Zealand Herald պարբերականը, որը հրապարակել է քաղաքի գլխավոր բժշկի համապատասխան հայտարարությունը։

Ինչպես նշված է նորզելանդական Քրայսթչերչ քաղաքի գլխավոր բժշիշկ Դեւիդ Մեթիսի հայտարարությունում, անցած օրը բժիշկները հոսպիտալներից դուրս են գրել երկու մարդու, որոնք վիրավորվել էին քաղաքի մզկիթներում ահաբեկչությունների հետեւանքով։ «Ցավոք, ինը պացիենտ ծայրահեղ վիճակում է եւ նրանց մեջ կա երեխա՝ չորսամյա աղջիկ, որը մեզ մոտ՝ Օքլենդի քաղաքային հոսպիտալ է բերվել շաբաթ օրը։ Նրա հայրը, որը տուժել է հարձակման ժամանակ, նույնպես մեզ մոտ է բերվել, բայց նրա վիճակը ծանր է եւ կայուն»,- ասվում է հաղորդագրությունում։

Գլխավոր բժիշկը նաեւ նշել է, որ շարունակվում է թեժ գծի աշխատանքը բոլոր նրանց համար, ովքեր այս կամ այն կերպ առնչվել են «հարձակման ժամանակ տեղի ունեցած իրադարձություններին»։ Թեժ գիծ զանգահարելով՝ մարդիկ կարող են հոգեբանի խորհրդատվություն ստանալ եւ գրանցվել բժշկի մոտ ընդունելության համար, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Մարտի 15-ին Նոր Զելանդիայի ոստիկանությունը տեղեկություն ստացավ Քրայսթչերչի երկու մզկիթներում հրաձգության մասին, որտեղ այդ պահին հարյուրավոր մարդիկ կային։ Դեպքի վայր եկած իրավապահները ձերբակալել են գրոհների կազմակերպման մեջ կասկածվող երեք մարդու, բայց մեղադրանք ներկայացվել է միայն մեկին։ Հարձակման հետեւանքով զոհվել է, ըստ վերջին տվյալների, 50 մարդ։ Եվս 50 հոգի քաղաքի հիվանդանոցներ է հասցվել։

Ներկա պահին հարձակվողը՝ 28-ամյա ավստրալացի Բրենթոն Թարանթը, կալանքի տակ է մինչեւ ապրիլի 5-ը, նրան ներկայացվել է սպանության մեղադրանք։ Հարձակման նախօրեին Թարանթը սոցցանցերում հրապարակել է փաստաթուղթ, որն ահաբեկչության դեմ պայքարի ոլորտի փորձագետները համեմատել են նորվեգացի նացիոնալիստ Անդերս Բրեյվիքի «մանիֆեստի» հետ, որը զանգվածային ահաբեկչություն էր իրականացրել 2011 թվականի հուլիսին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ը ՌԴ-ին մանրամասն տեղեկություն է տրամադրել ահաբեկչական հարձակման սպառնալիքի մասին. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգներն առաջվա պես զգոն կլինի և կզգուշացնի ամբողջ աշխարհի կառավարություններին, անկախ նրանց հետ մեր հարաբերություններից…
ՄԱԿ-ում կարծում են, որ ահաբեկչության դեմ պետք է պայքարել միայն միասին
Ահաբեկչության դեմ պետք է պայքարել միասին...
ՌԴ անվտանգության ուժերը Դոնի Ռոստովում ձերբակալել են «Ալյա-Այաթ» ծայրահեղական խմբի առաջնորդին և անդամներին
Ծայրահեղական կառույցի հանցավոր գործունեությունը համակարգվում էր դրսից, ֆինանսական հոսքեր են...
Էրդողան. Մեր դռները փակ են ահաբեկիչների համար
Մենք վերացրեցինք այս սպառնալիքը մեր ապրած ընդհանուր ցավից հետո...
Փարիզի մոտ 20 դպրոցներ ռումբի սպառնալիքով տեսահաղորդագրություններ են ստացել. Le Parisien
Ըստ նրա աղբյուրների՝ սպառնալիքների են բախվել Փարիզի 12-րդ, 14-րդ, 15-րդ և 19-րդ շրջանների ուսումնական...
Ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահաբեկչության վերաբերյալ վարույթով երեք անձանցից երկուսը կալանավորվել են
ՀՀ քննչական կոմիտեն արդեն տեղեկացրել է, որ 2024թ. մարտի 24-ին ՀՀ ՆԳՆ…
Ամենաշատ