News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանում տեղի է ունեցել կենդանիների հանդեպ անիմաստ դաժանության հերթական դեպքը։

Ինչպես տեղեկացնում է Pawsitive Rescue Armenia կենդանապաշտպան կազմակերպությունը, միջադեպը տեղի է ունեցել մայրաքաղաքի Էրեբունի թաղամասում։ Աղավնատան տերը եռման ջուր է լցրել հարեւանի կատվի վրա։ Նշվում է, որ աղավնատան տերն առաջին անգամ չէ, որ հաշիվ է տեսնում կենդանիների հետ։ Լուսանկարում երեւում է, որ այրվել են խեղճ կենդանու գլուխը, մռութը, մարմինը։ Կատվին շտապ գնություն է ցուցաբերվել կլինիկայում, հետո նրան վերցրել է տերը։

«Օր չկա, որ նման դեպքեր չլինեն։ Եվ քանի դեպքերի մասին էլ մեզ հայտնի չէ։ Ավելորդ ենք համարում նորից խոսել համապատասխան օրենքի բացակայության ազդեցության մասին։ Բայց խնդրում ենք տարածել այս տեղեկատվությունը, որպեսզի բոլորը տեսնեն, հատկապես իրավասու մարմինները, որ մարդիկ օրեցօր էլ ավելի են դաժանանում եւ դիմում բարբարոսական մեթոդների»,- ասվում է կազմակերպության հայտարարությունում։

Նշենք, որ առայժմ հայտնի չէ՝ մտադի՞ր է արդյոք կատվի տերը դիմել իրավապահ մարմիններին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Նշենք, որ, ըստ ամենայնի, հանրապետությունում բերման ենթարկվածների...
Քենիայում ջրհեղեղների հետևանքով շուրջ 40 մարդ է զոհվել
Ամբողջ երկրում տուժածների ընդհանուր թիվը գերազանցում է 60 հազարը
ԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց
Այս մասին հայտնում է Ազգային ճակատ տելեգրամյան ալիքը...
Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են
Վիճաբանության մասնակիցները ներկայացել են ոստիկանության Թումանյանի...
Մարտական եղբայրության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել
Ապրիլի 21-ին, Տավուշի մարզի Ոսկեպար-Կիրանց ճանապարհին տեղի ունեցած...
Ոստիկանները ուժ գործադրելով բերման ենթարկեցին Տիգրանաշենի մոտ ճանապարհը փակած մի քանի քաղաքացիների
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
Ամենաշատ