News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Տարվա սկզբին իշխանությունների կողմից մամուլի դեմ հայտարարված պատերազմի շրջանակներում ճակատային հարձակումների մի քանի փորձերից հետո իշխանություններն անցել են պարտիզանական պատերազմի մարտավարությանը։ Այս մասին հայտարարություն է տարածել «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը:

Նա, մասնավորապես, նշում է.

«Իշխանության ներկայացուցիչները, նրանց ընտանիքի անդամները, նրանց կից վերլուծաբանները իրենց կողմից կերտված «սեւ» եւ «սպիտակ» մամուլի ռազմաճակատի տարբեր հատվածներից հարձակումներ են գործում մամուլի վրա, կրկին բարձրացնելով նույն, բազմիցս ծեծված թեմաները՝ լրատվամիջոցների ֆինանսավորման, «կեղծ լուրերի», նախկին իշխանությունների հետ կապի մասին։ Պարտավոր ենք հիշեցնել, որ նման բոլոր հարցերը կարգավորվում են ՀՀ գործող օրենսդրությամբ, եւ եթե «մտահոգ» իշխանականները այստեղ խնդիրներ են տեսնում, ապա կարող են դիմել իրավապահ մարմիններին։

Ավելին, իշխանավորները, իշխանությունների ազգականները եւ նրանց կից կառույցները իրենց պարտականությունն են համարում ոչ միայն լրագրողներին «ճիշտ» լրագրություն սովորեցնել, այլեւ դասդասում են լրատվամիջոցները «ճիշտ» եւ «սխալ» մեդիայի՝ այն լրատվամիջոցների, որոնք պետք է կարդալ «ճշմարիտ» լրատվություն ստանալու համար, եւ որոնք չպետք է կարդալ։ Սրանով «պարտիզանները» ոչ միայն վարկաբեկում են իրենց համար անցանկալի լրատվամիջոցներին, այլեւ վնաս են հասցնում նրանց գործարար համբավին, ինչն ուղղակի խոչընդոտ է մամուլի գործունեության համար։

Պարտավոր ենք նկատել եւ հիշեցնել, որ լրատվամիջոցները միշտ էլ կատարել եւ կատարում են իրենց ֆունկցիան՝ թե հեղափոխությունից առաջ, թե հեղափոխության ժամանակ, եւ թե հեղափոխությունից հետո։ Այլ հարց է, որ օրվա իշխանություններին թվում է, թե այժմ մամուլն իրենց պետք չէ, եւ նրանք վարկաբեկում են լրատվամիջոցներին եւ փորձում են թուլացնել նրանց դերը՝ ճանապարհ հարթելով հաղորդակցության ավելի պարզունակ, բայց անպատասխանատու միջոցների՝ սոցցանցերում լայվերի ու ստատուսների համար։

Ցավոք, տեսնելով օրվա իշխանությունների գործելակերպը, լուրջ կասկածներ են առաջանում, որ նման հարցերի շահարկումը բխում է ոչ թե խոսքի ազատության մասին մտահոգությունից, այլ փորձ է՝ մամուլի խնդիրները լուծել հեղափոխական ճանապարհով, ամբոխի պահանջով, շրջանցելով օրենքը եւ իրավական մեխանիզմները։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Ամենաշատ