News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայ հրշեջներին են փոխանցվել հատուկ սարքավորումներ եւ գործիքներ, որոնք նախատեսված են անմատչելի տեղանքներում անտառային հրդեհների դեմ պայքարի համար: Մարտի 17-ին «Հայաստանում կլիմայի փոփոխությունների հետեւանքների մեղմումը անտառային եւ դաշտային հրդեհների կառավարման ներուժի զարգացման ճանապարհով» ՄԱԿ Զարգացման ծրագրի շրջանակում  այս մասին ասաց ՄԱԿ անտառային հրդեհների կառավարման ծրագրի ղեկավար Վարդան Մելիքյանը «Խոսրովի անտառ» ազգային արգելոցում լրագրողների հետ զրույցում, որտեղ էին ժամանել Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Եվրոպայի եւ ԱՊՀ հարցերով տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Միրյանա Շպորլյարիչ Էգերը, Հայաստանում ՄԱԿ զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիասինը, ինչպես նաեւ Հայաստանի բնապահպանության եւ արտակարգ իրավիճակների նախարարներ Էրիկ Գրիգորյանը եւ Ֆելիքս Ցոլակյանը:

Մելիքյանը, մասնավորապես, հայտնեց, որ այս ծրագրի ընդհանուր գումարը կազմել է 1 մլն դոլար, եւ այն իրականացվում է 2017-ից 2020 թվականներին:

«Ծրագրվում է այդ միջոցներով անցկացնել ունեցած հնարավորությունների զարգացում, տարբեր մակարդակներով վերապատրաստում՝ ինչպես ղեկավար կազմի շրջանում, այնպես էլ դաշտային պայմաններում: Դրանից բացի, նախատեսվում է անցկացնել օրենսդրական փոփոխություններ եւ եղած ստանդարտների փոփոխություններ»,- պարզաբանեց Մելիքյանը:

Ծրագրի ղեկավարը նշեց, որ դրանից զատ, այս միջոցներով նախատեսվում է հայ հրշեջներին տեխնիկական աջակցություն ցուցաբերել՝ փոխանցելով նորագույն հատուկ սարքավորումներ եւ ամենագնաց ավտոմեքենաներ:

«Այս միջոցառումն իրականացվել է հենց տեխնիկական աջակցության ցուցաբերման շրջանակում: Արդյունքում՝ 360 հայ հրշեջների սպառազինություն է ստացվել հատուկ հանդերձանք եւ տեխնիկա՝ նախատեսված Հայաստանի անմատչելի անտառային եւ լեռնային շրջաններում հրդեհների մարման համար: Կան ե՛ւ կացիններ, ե՛ւ ոտքով ջուր տեղափոխելու հատուկ ուսապարկեր, եւ թեքվող ջրի բաքեր, որոնք կտեղակայվեն անմատչելի վայրերում, որպեսզի հրշեջները անհրաժեշտության դեպքում կարողանան ջրից օգտվել, ինչպես նաեւ ռադիոկապի միջոցներ եւ շատ այլ բաներ»,- շեշտեց Մելիքյանը:

Նա խոստովանեց, որ անտառային հրդեհների դեմ լիարժեք պայքարի համար, ճիշտ է, նման պարզ, բայց միաժամանակ չափազանց արդյունավետ սարքավորումներով է անհրաժեշտ զինել շուրջ 1000 հրշեջի, սակայն այս փուլում մեկ ծրագրի շրջանակում հնարավոր էր ապահովել միայն 360 մարդու: Դրանից բացի, ծրագրի ղեկավարը հայտնեց, որ հրշեջներին նաեւ անհրաժեշտ է տրամադրել շուրջ 20 «փիքափ», որոնք կկարողանան ծածկել Հայաստանի ամբողջ տարածքը, եւ անհրաժեշտության դեպքում արագ արձագանքել անտառային հրդեհների ծագած սպառնալիքներին՝ հրշեջ ստորաբաժանումների անձնակազմերն արագ տեղափոխելով երկրի անմատչելի անտառային եւ լեռնային շրջաններ: Նրա հավաստիացմամբ՝ այդ ավտոմեքենաները  հոյակապ են դրսեւորվել Սյունիքի մարզում, երբ ամռանը Հայաստանում բռնկվել էին անտառային հրդեհներ:

Մելիքյանը նշեց, որ անտառային հրդեհների հիմնական մեղավորը անմիջապես մարդն է, իսկ ավելի ճիշտ՝ շրջակա միջավայրի եւ ընդհանրապես բնության նկատմամբ անփույթ վերաբերմունքը:

Հարկ է նշել, որ այս ծրագիրը թեկուզ եւ իրականացվել է ՄԱԿ գծով, սակայն ամբողջությամբ ֆինանսավորվել է Ռուսաստանի Դաշնության կողմից՝ Հայաստանում Ռուսաստանի դեսպանի, ինչպես նաեւ Հայաստանի բնապահպանության եւ արտակարգ իրավիճակների նախարարությունների ակտիվ  աջակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զատուլինը պատասխանել է Մանուկյանին. Ղարաբաղի իրադարձությունները կանխորոշված ​​էին
Նա նշել է, որ դա դառը ճշմարտությունն է եւ չի ցանկանում կարճ նամակով թվարկել պատճառներն ու պատճառները...
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Վերջին շաբաթների ինտրիգը` արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի այս միջոցառումներին, կմնա՞ շքերթին, թե ոչ, ՀՀ...
Ադրբեջանն ի՞նչ  գին է վճարում ռուս խաղաղապահներին դուրս բերելու դիմաց, դժվար է ասել. Արտակ Բեգլարյան
Եթե արցախցիները ռուս խաղաղապահների գործող երաշխիքներով, կամ մինչև  2023 թվականի սեպտեմբերի երաշխիքներով  վերադարձող լինեին, ապա դուսր չէին էլ գա…
Փորձագետ. Ռուսաստանը չէր կարող խաղաղապահներին դուրս բերել Արցախից միայն Փաշինյանի հայտարարության պատճառով
Այն ճանապարհին, որով հեռացան ռուս խաղաղապահներն Արցախից, Ռուսաստանում կբռնկվի թյուրքական հեղափոխության հաջորդ փուլը
2020-ից ի վեր ՌԴ պահվածքը չի համապատասխանում դաշնակցի հասկացություններին․ Վազգեն Մանուկյանը՝ Զատուլինին
Ռուսական զինված ուժերի դուրսբերումը Ղարաբաղից վերջին կետն է դնում “i”-ի վրա։ Նույնիսկ հաշվի առնելով Ուկրաինայի հետ կապված Ռուսաստանի խնդիրները...
Զախարովա. Արևմուտքը Հայաստանը դիտարկում է որպես գործիք, որի հետ կխաղա, հետո կլքի
Միևնույն ժամանակ, մենք չենք զարմանա, եթե պարզվի, որ Building Armenia’s Defence and Security Resilience  փաստաթղթում շարադրված ծրագրերը, որոնք ենթադրում են ռուս սահմանապահների ռուսական ռազմակայանի...
Ամենաշատ