News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երբեմն անտառային հրդեհները մարելիս փոքր գործիքները եւ հատուկ միջոցներն ավելի օգտակար ու արդյունավետ են անմատչելի վայրերում, որտեղ չի կարող հասնել ծանր եւ զանգվածային հրշեջ տեխնիկան: Այս մասին մարտի 17-ին «Խոսրովի անտառ» ազգային արգելոցում, «Հայաստանում կլիմայի փոփոխությունների հետեւանքների մեղմումը անտառային եւ դաշտային հրդեհների կառավարման ներուժի զարգացման ճանապարհով» ՄԱԿ Զարգացման ծրագրի շրջանակում ասաց արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

Նա դրական գնահատեց նոր հատուկ տեխնիկան եւ նշեց դրանց կիրառման արդյունավետությունը՝ դրանով իր գոհունակությունը հայտնելով: Ցոլակյանը հիշեցրեց, որ ընդամենը մեկ ամիս առաջ Լոռիի մարզում անտառային հրդեհ էր բռնկվել եւ հրշեջ ուսապայուսակների, լապտերների ու ձեռքի այլ տեխնիկայի սուր անհրաժեշտություն առաջացել:

Նախարարը շնորհակալություն հայտնեց Ռուսաստանին եւ ՄԱԿ-ին երկրին ցուցաբերված անգնահատելի աջակցության համար:

Հարկ է նշել, որ այս ծրագրի շրջանակում հայաստանցի 360 հրշեջ հատուկ սարքավորումներ եւ գործիքներ է ստացել, որոնք նախատեսված են անտառային հրդեհների դեմ պայքարի համար դժվարհասանելի վայրերում։ Ծրագրի ընդհանուր գումարը կազմում է մոտ 1 միլիոն դոլար։ Ծրագիրն իրականացվել է ՄԱԿ գծով եւ լիովին ֆինանսավորվել Ռուսաստանի Դաշնության կողմից՝ Հայաստանում Ռուսաստանի դեսպանության, ինչպես նաեւ Հայաստանի բնապահպանության եւ արտակարգ իրավիճակների նախարարությունների ակտիվ աջակցությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը պարզ տեսնել է մաղթում բոլոր «տիկին Սանդուներին» և նրանց, ովքեր ցանկանում են տանել Հայաստանը. Լավրով
Բայց թող ավելի շուտ գա նրանց համար, ովքեր այժմ նույնպես բռնության են ենթարկվում Արևմուտքի կողմից...
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Մենք Հայաստան մինչև այժմ դաշնակից ենք համարում, իրավաբանորեն դաշնակից ենք. Լավրով
Կարծում եմ՝ ոչ միայն իրավական առումով...
Զատուլինը պատասխանել է Մանուկյանին. Ղարաբաղի իրադարձությունները կանխորոշված ​​էին
Նա նշել է, որ դա դառը ճշմարտությունն է եւ չի ցանկանում կարճ նամակով թվարկել պատճառներն ու պատճառները...
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Վերջին շաբաթների ինտրիգը` արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի այս միջոցառումներին, կմնա՞ շքերթին, թե ոչ, ՀՀ...
Ադրբեջանն ի՞նչ  գին է վճարում ռուս խաղաղապահներին դուրս բերելու դիմաց, դժվար է ասել. Արտակ Բեգլարյան
Եթե արցախցիները ռուս խաղաղապահների գործող երաշխիքներով, կամ մինչև  2023 թվականի սեպտեմբերի երաշխիքներով  վերադարձող լինեին, ապա դուսր չէին էլ գա…
Ամենաշատ