News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը եւ Եվրոպայի ու ԱՊՀ հարցերով տարածաշրջանային բյուրոյի տնօրեն  Միրյանա Շպոլյարիչ Էգերը «Գյուղական ինտեգրված զբոսաշրջության զարգացում» ՄԱԿ զարգացման ծրագրի շրջանակում Փոքր Վեդի գյուղում այցելել են «Գաստրո դվոր»:

Նրանք համտեսել են հայկական ավանդական լավաշը՝ դառնալով հին հայկական լեգենդար հացի թխման անմիջական գործընթացի ականատեսը:

«Նախագիծն իրականացվում է տեղացի այն ընտանիքների հետ, որոնք ցանկանում են եւ հնարավորություն ունեն ընդունելու զբոսաշրջիկների»,- պարզաբանեց ծրագրի համակարգող Արման Վանեսյանը՝ հավելելով, որ այս նոր զբոսաշրջային ուղղությունը աշխատանքով կապահովի 10-15 տեղացիների:

Վանեսյանի խոսքով՝ ծրագրի նպատակն է Հայաստանի բոլոր մարզերում գյուղական զբոսաշրջության զարգացումը, ինչպես նաեւ տեղական գյուղական համայնքների երկամուտներ ստանալու հնարավորությունների մեծացումը:

Ընդ որում՝ նա նշեց, որ ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 3 մլն դոլար: Ծրագրի համակարգողը հայտնեց, որ ՄԱԿ ԶԾ գծով գումարը հատկացրել է Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանում գյուղական զբոսաշրջության զարգացման համար:

«Ծրագիրը գործարկվել է դեռեւս 2016 թվականին: Մենք նպատակ ունեինք աշխատատեղեր ստեղծել 60 գյուղերում՝ օգտագործելով զբոսաշրջության ներուժը: Ծրագհրի շրջանակում ավելի քան 920 գյուղի գույքագրում ենք կատարել: Ներկա պահին իրականացվում է 45 ծրագիր»,- շեշտեց Վանեսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2020-ից ի վեր ՌԴ պահվածքը չի համապատասխանում դաշնակցի հասկացություններին․ Վազգեն Մանուկյանը՝ Զատուլինին
Ռուսական զինված ուժերի դուրսբերումը Ղարաբաղից վերջին կետն է դնում “i”-ի վրա։ Նույնիսկ հաշվի առնելով Ուկրաինայի հետ կապված Ռուսաստանի խնդիրները...
Զախարովա. Արևմուտքը Հայաստանը դիտարկում է որպես գործիք, որի հետ կխաղա, հետո կլքի
Միևնույն ժամանակ, մենք չենք զարմանա, եթե պարզվի, որ Building Armenia’s Defence and Security Resilience  փաստաթղթում շարադրված ծրագրերը, որոնք ենթադրում են ռուս սահմանապահների ռուսական ռազմակայանի...
Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. Անանյան
Ըստ տարածված տեղեկությունների, ռուսական խաղաղապահ ուժերը դուրս են բերվում Արցախից։ Զորաշարժը տեղի է ունենալու (ունենում) Ադրբեջանի տարածքով...
Ամենադրամատիկ իրադարձությունները կարող են տեղի ունենալ. Կռիլովը չի բացառել ռուսական բազայի դուրսբերումը Հայաստանից
Ըստ ամենայնի, այս ուղղությամբ ակտիվ աշխատանք է տարվում»,- NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում նշեց...
Նախարար. Հայաստանը չի ձգտում անջատել ռուսաստանյան հեռուստաալիքները
Նախարարությունը հեռուստատեսային հաղորդումները փակելու խնդիր չի դրել
«Հրապարակ». «Արմենալը» չի փակվի
Տեղեկացանք, որ մեր հրապարակումից հետո ՀՀ կառավարությունը սկսել է զբաղվել այս հարցով, եւ էկոնոմիկայի...
Ամենաշատ