News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բազմազգ հրամանատարաշտաբային NATO-Georgia Exercise 2019 զորավարժությունների բացման հանդիսավոր արարողությունը, որոնց կմասնակցի մոտ 350 զինծառայող ՆԱՏՕ 24 անդամ ու գործընկեր երկրներից, այդ թվում եւ ԱՄՆ-ից, տեղի է ունեցել երկուշաբթի, Վրաստանի պաշտպանության նախարարության շենքում։ Արարողության կադրերը ցուցադրվել են Վրաստանի Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում։

Գերատեսչությունում տեղեկացրել են, որ «NATO-Georgia Exercise 2019 զորավարժությունները կդառնան երկրորդ բազմազգ զորավարժությունները Վրաստանում, որոնք կանցնեն 2014 թվականին Ուելսի գագաթաժողովում ընդունված՝ ՆԱՏՕ երկրների հետ համագործակցության փաթեթի իրագործման շրջանակում»։ «Վրաստանում նման առաջին զորավարժություններն անցկացվել են 2016 թվականին, դրանց մասնակցել են 14 երկրների զինված ուժերի ներկայացուցիչներ, ներկա զորավարժություններին մասնակցում է 350 զինծառայող ՆԱՏ անդամ եւ գործընկեր 24 երկրներից»,- ասվում է հաղորդագրությունում։

«Զորավարժությունների նպատակն է Վրաստանի Պաշտպանության ուժերի եւ ՆԱՏՕ անդամ եւ գործընկեր երկրների զինված ուժերի փոխհամատեղելիության բարձրացումը, ճգնաժամային իրավիճակների համապարփակ արձագանքման մշակումը»,- հավելել են նախարարությունում։

Զորավարժություններին որպես դիտորդ մասնակցում են ՄԱԿ խաղաղարար գործողությունների դեպարտամենտի եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության աշխատակիցները։ Գերատեսչությունը նշում է, որ «մարտի 25-ին զորավարժություններին կհետեւի ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը»։ Զորավարժությունները կավարտվեն մարտի 29-ին։

Մարտի 16-ին Վրաստանի պաշտպանության նախարար Լեւան Իզորիան ասել է, որ NATO-Georgia Exercise 2019 զորավարժություններն ուղղված չեն Ռուսաստանի կամ որեւէ այլ պետության դեմ եւ կրում են զուտ պաշտպանական բնույթ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա
ՆԱՏՕ-ն ունի բավականին մեծ թվով հասանելի համակարգեր…
Թրամփը կարող է դիտարկել ՆԱՏՕ-ի երկրները երկու կատեգորիաների բաժանելու հարցը. CNN
Այն երկրները, որոնք չեն հասնում պաշտպանության համար նախատեսված ՀՆԱ-ի 2%-ին...
Ֆինլանդիան տեղեկացրել է, որ դիտարկում է ՆԱՏՕ զորքերի մշտական ներկայության հնարավորությունը
Ֆինլանդիան դիտարկում է ՆԱՏՕ զորքերի մշտական ներկայության հարցը...
Ֆինլանդիայում կստեղծվի ՆԱՏՕ ցամաքային զորքերի շտաբ ՌԴ սահմանից 140 կիլոմետր հեռու
ՆԱՏՕ ցամաքային զորքերի շտաբ Ռուսաստանի հետ սահմանի մոտ...
Ամենաշատ