News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հարկային օրենսգրքի փոփոխությունների այս փաթեթը սպասված էր բիզնեսի կողմից։ Այս մասին այսօր՝ մարտի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով հարցին, թե կառավարության ներկայացրած Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը արդյոք հեղափոխական է։

«Սա հարկային օրենսգիրք էր, որը սպասված էր բիզնեսի կողմից եւ համոզված եմ, որ այն դրական էֆեկտ է ունենալու տնտեսության վրա»,–նշեց նա:

Տիգրան Ավինյանի խոսքով՝ օրենսգրքի փաթեթի շուրջ քննարկումներն արդեն տեղափոխվում են Ազգային ժողովի դաշտ.  «Հարկային օրենսգրքի փաթեթը շատ ծավալուն է եւ շատ հարցեր են արծարծվում այդ փաթեթում , հետեւապես նաեւ դրա վերաբերյալ խոսակցություններն ու քննարկումները շարունակական են եւ արդեն իսկ տեղափոխվում է Ազգային ժողովի դաշտ»։

Փոխվարչապետը, սակայն, համոզված է Հարկային օրենսգրքի փաթեթի շուրջ կոնսեսուսային որոշում է կայացվելու. «Հարկային օրենսգրքի փաթեթը շատ մեծ փաստաթուղթ է եւ շատ դետալներ կան, որ կառավարության ներսում շատ երկար քննարկումներ են անցել։ Ես չեմ բացառում, որ այդ քննարկումները կշարունակվեն Ազգային ժողովում, բայց համոզված եմ, որ ընդհանուր կոնսեսուսային որոշում  կկայացվի»։

Նկատենք սակայն, որ Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագիծը բողոքի գործողությունների առիթ  տվել: Մասնավորապես, որոշ դրությների դեմ են արտահայտվել նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության տնտեսագետ պատգամավորները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
Փաշինյանը Նարեկ Մկրտչյանին գործուղում է Սաուդյան Արաբիա՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական համաժողովին
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի...
Դոլարն ու եվրոն շարունակում են արժեզրկվել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 22-ին, կազմել է...
Ֆինանսների նախարարություն. Հայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի գնահատման գործընթաց
ՀՀ վարչապետի 2022 թվականի ապրիլի 28-ի համապատասխան որոշման համաձայն․․․
Ամենաշատ